Items filtered by date: Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020

Ջավախքի հայերը արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են անում Վրաստանում: Երեկ գիշեր նրանք փակել են թուրք-վրացական սահման տանող ճանապարհը՝ հայտարարելով, որ քանի դեռ Հայաստանի հետ սահմանը փակ է, փակ կմնա նաև թուրքականը: Ջավախահայերը չեն կարողացել Հայաստան ուղարկել հումանիտար օգնությունը: Ժամեր շարունակ տևած ակցիայից հետո ցուցարարները բացել են ճանապարհը: Մոսկվայում հայ համայնքի ջավախահայ նախագահն էլ հայտարարել է, որ 8000 երիտասարդ կամավորագրվել է Արցախ գալու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: 27 տարվա ընդմիջումից հետո Արցախի հարցը քննարկվել է ՄԱԿ-ի՝ միջազգային անվտանգության և խաղաղության հարցերով զբաղվող կարևորագույն մարմնում: Անվտանգության խորհրդի անդամ 15 պետությունները կոչ են անում կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Երեկ հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել նաև ԵԱՀԿ Մշտական խորհուրդը՝ կոչ անելով անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը: Պաշտոնական Մոսկվան էլ մեկնաբանել է հարցը, թե ինչու՞ Ռուսաստանը առավել կտրուկ հայտարարություններով հանդես չի գալիս, ինչպես դա անում է Թուրքիան:

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով մարտական գործողությունները շարունակվել են, հայտնում է Արցախի Պն-ն: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Ադրբեջանական զինուժն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել: Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են բոլոր ուղղություններով:

Այսօր Լոս Անջելեսի հայաշատ քաղաքներից մեկում՝ Բրբանքում, հայերը հերթական բազմամարդ ցույցն են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։ Հավաքվածներն իրենց զորակցությունն են հայտնել ռազմաճակատում կյանքի ու մահվան կռիվ տվող հայ զինվորներին և Արցախի ժողովրդին: Կալիֆոռնիայից մեր գործընկեր Արամ Արարատյանի տեսանյութը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։