Items filtered by date: Հինգշաբթի, 28 Մայիսի 2020
Հինգշաբթի, 28 Մայիսի 2020 22:05

Էպիկենտրոն 28.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Ոստիկանությունը երեկ քաղաքացիներին հորդորել էր ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ ուխտագնացությունների, արշավների և զանգվածային միջոցառումների մասնակցելուց: Հայտարարվել էր նաև, որ խախտումներ թույլ չտալու համար ծառայություն է իրականացվելու ուխտատեղիներում, այդ թվում՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի և Ծաղկավանքի հարակից տարածքներում: Մեր նկարահանող խումբն այսօր փորձել է պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները հետևել ոստիկանության հորդորին: Մեր գործընկերները եղել են նաև միջմարզային մի քանի անցակետերում:

 

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել քան  լուրջ  է և գնալով լրջանում է» ,- այսօր անցկացված ճեպազրույցում հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վարակի ամենամեծ օջախը Երևանն է , իսկ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատավայրից մինչև փողոցներ, տրանսպորտ և այլն: Ելքն, ըստ վարչապետի, հակահամաճարակային կանոնների պահպանումն է: Երկրի ղեկավարը չի բացառել վերադարձը կարանտինային խիստ ռեժիմին, միաժամանակ նաև տեղեկացրել՝ դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ նաև բաց  տարածքում: Ճեպազրույցին մասնակցել են նաև ոստիկանապետն ու Առողջապահության նախարարը: 

Մայիսյան հաղթանակներում իրենց ուրույն դերն են ունեցել նաև ապարանցիները: Հիմնականում Մուշից գաղթած ու Ապարանում հաստատված ժողովուրդը շատ դեպքերում ընդամենը գյուղատնտեսական գործիքներով և որսորդական զենքերով է կարողացել կասեցնել թուրքական զորքերի առաջխաղաղացումը: Բաշ-Ապարանի հերոսամարտի մասին պատում է մեր ապարանցի գործընկեր Աիդա Կարապետյանը, որի հետ ծնողներից լսած 102 տարվա վաղեմության հիշողություններով է կիսվել 85-ամյա Լաուրա տատը:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են հայկական երկու պետությունների կառավարությունների միջև հետագա գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Հայաստանը և Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր մարտահրավերներն ակնհայտ են և բացահայտ: Համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված դիմակայել մարտահրավերներին, և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական, երկարատև և կայուն զարգացման ուղի»,-ասել է վարչապետ Փաշինյանը:

Առաջին հանրապետության տոնի առթիվ ամբողջ օրվա ընթացքում հնչել են բազմաթիվ շնորհավորանքներ: Մասնավորապես, ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Արցախի ղեկավարները, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հաղթական օրվան նվիրված բոլոր շնորհավորանքներում առանձնահատուկ ընդգծվել է հայ ժողովրդի միասնականության գաղափարը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի Հանրապետության օրվա միջոցառումները նշվում են հատուկ կարգով: Մուտքը Սարդարապատի հուշահամալիր բաց է եղել միայն պաշտոնյաների համար: Առավոտյան այնտեղ է եղել Հայաստանի քաղաքական ու հոգևոր վերնախավը, նաև Արցախի նորընտիր նախագահը: Բարձրաստիճան այրերը ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ, հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին: Տոնի առթիվ տեղի է ունեցել նաև Սարդարապատի թանգարանի ցուցանմուշների օնլայն ցուցադրություն:

1918թ-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարած հաղթանակով հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը: Հայկական զորքերը, Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, կարողացան կասեցնել ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհուրդը» հռչակեց Հայաստանի Հանրապետությունը: Չնայած 2 տարվա կյանքին՝ առաջին հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

Մայիսի 28-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ուղերձում,մասնավորապես, ասված է.

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։