Items filtered by date: Ուրբաթ, 27 Մարտի 2020
Ուրբաթ, 27 Մարտի 2020 22:30

Էպիկենտրոն 27.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 27 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 27.03.2020

Published in Անցուդարձ

Կորոնավիրուսի հետևանքով տուժող փոքր ձեռներեցներին կառավարությունն առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկեր: Առաջարկից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք նախորդ հարկային տարում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն: Արտոնյալ ժամանակահատվածով վարկերը նախատեսված են զբոսաշրջության, առողջապահական ու սպասարկման ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Առաջարկվող վարկատեսակը ՓՄՁ-ն կարող է օգտագործել աշխատավարձերի, հարկային ու հանրային ծառայությունների վճարման համար: Պարետ Տիգրան Ավինյանն էլ այսօր նոր սահմանափակումներ է ներկայացրել տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է օգնություն ցուցաբերել սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիներին: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիները օրեցօր բախվում են ֆինանսական և կենցաղային խնդիրների: Հաշվի առնելով նրանց վիճակը՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 2000-ից ավելի ընտանիքների պարենային օգնություն է տրամադրել: Բացի դրանից, հիմնադրամն Աբովյան քաղաքում համաճարակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրել է համապատասխան տեխնիկայով զինված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր ախտահանում են փողոցները, բակերը, կանգառներն ու հասարակական տրանսպորտային միջոցները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է օգնություն ցուցաբերել սոցիալապես ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիներին: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ քաղաքացիները օրեցօր բախվում են ֆինանսական և կենցաղային խնդիրների: Հաշվի առնելով նրանց վիճակը՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 2000-ից ավելի ընտանիքների պարենային օգնություն է տրամադրել: Բացի դրանից, հիմնադրամն Աբովյան քաղաքում համաճարակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրել է համապատասխան տեխնիկայով զինված ավտոմեքենաներ, որոնք ամեն օր ախտահանում են փողոցները, բակերը, կանգառներն ու հասարակական տրանսպորտային միջոցները:

Ինչպե՞ս են Հայաստանի քաղաքացիները համակերպվում արտակարգ դրության սահմանափակումներին, և ի՞նչ կարող է անել կառավարությունը նրանց օգնելու համար: Նիկոլ Փաշինյանը քաղաքային հեռախոսով զանգահարել է պատահական հեռախոսահամարների ցուցակով և զրուցել քաղաքացիների հետ: «Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ես ունեմ, քաղաքացիների հետ շփումն ապահովելն է: Սակայն արտակարգ դրության պայմաններում դա ճիշտ չէ անել, հակառակ դեպքում կստացվի՝ մենք խախտում ենք մեր սահմանած կանոնները»,- այսպես է Փաշինյանը հիմնավորել իր հեռախոսազրույցը մայրաքաղաքի և մարզերի բնակիչների հետ:

«Հայաստանում ևս 2 զինծառայողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Նախօրեին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նույն զորամասի 32, այնուհետև ևս 5 զինծառայողից կատարվել էր նմուշառում: Արդյունքում՝ զինծառայողներից 2-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է, իսկ 35-ի թեստի պատասխանը եղել է բացասական: Վարակված 5 զինծառայողներից որևէ մեկը թոքաբորբ չունի: Զինված ուժերի առաջնագծի զորամասերում կորոնավիրուսի հայտնաբերման դեպք չի արձանագրվել: Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում զրուցել է մեկուսացված զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով:

Պարետի որոշմամբ՝ այսօրվանից ավելի կխստացվի միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների գործունեությունը: Կարգելվեն նաև ներմարզային ուղևորափոխադրումները, որոնք մի քանի մարզում դեռևս գործում էին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները նրա համար են, որպեսզի մարդիկ կորոնավիրուսով և արտակարգ իրավիճակով պայմանավորված միմյանց հետ քիչ շփվեն: Փոխնախարարն անդրադարձել է նաև մարզերում բնակվող այն քաղաքացիների խնդրին, որոնք մայրաքաղաքում աշխատելու թույլտվություն ունեն, սակայն հանրային տրանսպորտով Երևան հասնել չեն կարող:

Առողջապահության նախարարը հաստատել է Հայաստանում կորոնավիրուսով 2 ամսական երեխայի և նրա մոր վարակվածության դեպքը՝ նշելով, որ նրանք ընդհանրապես սիմպտոմներ չունեն, գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Արսեն Թորոսյանը հայտնել է նաև, որ երեկ տեղի է ունեցել մոտ 40 քաղաքացիների մեկուսացումից դուրսգրում, նրանց թեստերը եղել են բացասական, քաղաքացիները վերադարձել են տուն: Եվս 10 քաղաքացի, կրկնակի բացասական թեստավորմամբ, այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: «Սա փաստացի նշանակում է, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի, այսպիով` բուժված քաղաքացիներն այսօրվա դրությամբ 28-ն են»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ մեկ քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։