Items filtered by date: Ուրբաթ, 07 Փետրվարի 2020
Ուրբաթ, 07 Փետրվարի 2020 22:00

Էպիկենտրոն 07.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 07 Փետրվարի 2020 21:30

Դեպի Տոկիո 07.02.2020

Published in Դեպի Տոկիո
Ուրբաթ, 07 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 07.02.2020

Published in Անցուդարձ

Ազգային ժողովի՝ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի այսօրվա հյուրը ևս բարձրաստիճան զինվորական էր: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովն այսօր լսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, որը 2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: 3 ու կես ժամ տևած հանդիպումից հետո ԳՇ պետը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոչ միայն ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցերին, այլև բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող մահվան դեպքերին և հատկապես Արցախում տեղակայված այսպես կոչված «էլիտար» զորամասի շուրջ ծավալվող աղմկահարույց հրապարակումներին:

ԱԺ երեկվա որոշումից հետո պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց: Դրա վիճահարույց լինելու մասին արդեն իսկ մի շարք քննադատություններ են հնչում: «Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի իրավական անվտանգությունը»,- հայտարարել է Փաստաբանների պալատի խորհուրդը: ՍԴ-ի խնդրի լուծման օրակարգով հանրաքվեին դեմ են արտահայտվում նաև արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ոչ վաղ անցյալում իշխանություն էին: Ի՞նչ գործընթացներ են մեզ սպասվում առաջիկայում և ինչպիսի՞ իրավական խնդիրներ են տեսնում մասնագետները: Պատմում է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու օրը պարզ կլինի հանրապետության նախագահի կողմից այդ որոշումը ստորագրելուց հետո: ԱԺ նախագահի և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ և ժամկետի ավարտ՝ 50-65 օր»,- ասել է Մուկուչյանը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հայտնել է, որ հանրաքվեի օրը որոշելուց հետո միայն իշխող ուժը կքննարկի այն Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը:

Ուրբաթ, 07 Փետրվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 07.02.2020

Published in Մուլտիկնիկ

«Սահմանամերձ Տավուշում հակառակորդի կրակոցներն էապես նվազել են»,-հայտնել է Տավուշի մարզպետը: Հայկ Չոբանյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին, ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերն ու խոսել առաջիկա անելիքների մասին: Չոբանյանը նաև հայտարարել է, որ Տավուշում ապօրինի անտառահատումներ այլևս չեն իրականացվում, քանի որ անտառների պահպանությունը պետական հոգածության ներքո է: Մարզպետը պատասխանել է «Էպիկենտրոն»-ի հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք հետ բերել մարզից հեռացած բնակիչներին:

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Բավրա մաքսակետի հերթափոխի պետը: Համաձայնության գալով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ հետ՝ վերջինը և մաքսային երկու տեսուչ 3000 դոլարի դիմաց թույլ են տվել առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման բաց թողնել Վրաստանից տեղափոխվող բեռը: ՊՆ ռազմական ոստիկանությունն էլ անսպասելի ստուգայցերի ընթացքում ԶՈՒ բազմաթիվ զորամասերում բացահայտել է մի շարք խախտումներ: Իսկ «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Օրվա քրեական լրահոսը՝ տեսաշարով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։