Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ մատուցվել է տարեվերջյան պատարագ, որին մասնակցել է նաև Հայրենիքի փրկության շարժումը: Քանի որ նախապես ահազանգ էր ստացվել, թե որոշ մարդիկ պատրաստվում են հարձակվել կաթողիկոսի վրա, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու հազարավոր քաղաքացիներ այցելել են Սուրբ Գայանե եկեղեցի՝ նաև պաշտպանելու և իրենց զորակցությունը հայտնելու հոգևոր առաջնորդին ու եկեղեցուն: Նրանց խոսքով՝ եկեղեցին է հայապահպանության կենտրոնը, և եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն ուղղորդվում են ազգադավ ուժերի կողմից:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv