Items filtered by date: Շաբաթ, 26 Դեկտեմբերի 2020
Շաբաթ, 26 Դեկտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 26.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրեր շարունակ քաղաքացիները գիշերում են հրապարակի մի կողմում տեղադրված վրաններում: Ցուրտը հաղթահարելուն օգնում են ինքնաշեն վառարանները և աղբամանները: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ցուցարարները մտադիր չեն պայքարը դադարեցնել:

Ներկայացվող տեսանյութը հանուն հայրենիքի ընկած հերոսի՝ Տարոն Գիվարգիզյանի մասին է: Ավետարանն ու «Նարեկ»-ը զենքով փոխարինած հերոսը պատերազմի երրորդ օրը տանեցիներից թաքուն ռազմի դաշտ է մեկնել, մեկ ամիս հայրենիքի սահմանները պահելուց հետո՝ անմահացել:

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի 220 դպրոցներից  այժմ գործում է 98-ը: Շատ ուսուցիչներ   գործազուրկ են: Խնդիրը մեղմելու համար առաջարկվել է ուսումնական հաստատություններում  թափուր տեղեր առաջանալու դեպքում մինչև ուսումնական տարվա ավարտն  առաջնահերթությունը տալ  տեղահանված  մասնագետներին՝ առանց մրցութային  կարգի  կիրառման: Արցախում շարունակվում են նաև Հայաստանի կառավարության աջակցության ծրագրերը: 

Ֆիզուլիի,Հադրութի և Զանգելանի հատվածներում շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: Պատերազմից հետո մինչև այսօր հայտնաբերվել են զինծառայողների ու քաղաքացիական անձանց 1073 աճյուններ: Արցախում նաև շարունակվում են վնասված տների ցուցակագրման աշխատանքները: Ռուս խաղաղապահների հսկողությամբ հարյուրավոր ընտանիքներ Ամանորին ընդառաջ վերադառնում են Արցախի իրենց բնակավայրեր:

Պատրաստվո՞ւմ են արդյոք քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու հարցը:Խորհրդարանական և արտախորհրդարանական որոշ ուժեր արդեն այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում են հայտնում: Մյուսները դեռ քննարկումների փուլում են: Անակնկա՞լ էր արդյոք Փաշինյանի որոշումը և ինչպիսի՞ զարգացումներ սպասենք առաջիկայում: Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութը:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։