Items filtered by date: Երկուշաբթի, 05 Հոկտեմբերի 2020
Երկուշաբթի, 05 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 05.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այս օրերին շատ հայ մարզիկներ իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերում Արցախին և Հայաստանին: Շատերը կամավոր գնացել են սահման ու զենքով են պահում հայրենիքը:  Զինվորագվել է նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը: Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական  պատերազմը դատապարտել է անգամ NBA-ի բասկետբոլիստ, «Բոստոն Սելտիքս»-ում հանդես եկող ազգությամբ թուրք Էնես Կանտերը: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեր դարաշրջանի Հիտլեր»:

Մեր զորքերը մարտավարական գրագետ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել, պաշտպանության բանակի վերջին գործողությունն է մեկնաբանել ՊՆ հատուկ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Այսօրվա ընթացքում թշնամին հետ է շպրտվել բավականին մեծ կորուստներով: Հակառակորդի կորուստների մասին ընդհանուր պատկերը կներկայացվի վաղը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտարարել է՝ իրենց հաջողվել է ցույց տալ հակառակորդի հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ է դառնում էթնիկ բնույթի զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքական բնակչության վրա հարձակվելու նպատակը:

Վերաքննիչ դատարանն այսօր քննել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին դատարանի որոշման դեմ Ծառուկյանի պաշտպանների ներկայացրած բողոքը: ԲՀԿ նախագահի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մտահոգություն է հայտնել, որ ռազմական դրության պայմաններում մեծությամբ 2-րդ խորհրդարանական խմբակցության ղեկավարը կալանքի տակ է: Ըստ պաշտպանի՝ տիրող իրավիճակում Ծառուկյանը միայն կարող է աջակցություն ցուցաբերել:«Յուրաքանչյուր գիտակից մարդ էլ հասկանում է, թե խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը ինչ կարող է անել այդ առումով»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ այս պայմաններում այլևս հիմք չկա ԲՀԿ նախագահին կալանքի տակ պահելու: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:

«Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ պատերազմն սկսելու հաջորդ իսկ օրը, գրությամբ դիմել եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ»: Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ծառուկյանն իր ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով այսօր ընթացող աշխատանքներում:

Տեսանյութը պատերազմական այս օրերին ռազմաճակատում սխրանքներ գործող Դավիթ Գրիգորյանի մասին է: Մինչև տղան շարունակում է ջախջախել թշնամուն, նրա գործած հերոսության մասին անձամբ Արցախի նախագահն է հայտարարում: 15 տանկ և 1 ՀՄՄ խոցած, Արցախի հերոսի բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի տուն է այցելել մեր նկարահանող խումբը:

«Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը զրուցել է խաղաղ բնակիչների հետ, որոնք հրաշքով են փրկվել հակառակորդի ռազմական ոտնձգությունից:

Վարչապետը ՖԲ-ի ուղիղ եթերում մարտակոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված զինվորներին: Նիկոլ Փաշինյանը խնդրել է նրանց այս պահից սկսած ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին և նոր Սարդարապատին: «Խոսքը ոչ թե ուղղակի ծառայության, այլ կենաց-մահու կռվի մասին է, և ես հավատում եմ, որ մենք կկարողանանք միասին այդ կռիվը տալ և ապահովել հաղթանակ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական զինուժն առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ: Ընթանում են թեժ մարտեր:ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին: Ադրբեջանական զինուժը դարձյալ սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը և Շուշին: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ստեփանակերտի վրա իրականացվող հրթիռային հարձակումների ժամանակ կիրառվում է «Սմերչ»,«Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա» և նմանատիպ հեռահար միջոցներ: Հովհաննիսյանը նաև հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը, թե իբր Հայաստանի որոշ շրջաններից հրթիռակոծվում են հակառակորդի նշանակետերը:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հարցազրույցներ տալ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներին: «ԱՄՆ-ն պետք է բացատրի՝ արդյոք F-16 կործանիչները տրվե՞լ են խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»,- New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Օ՛Բրայենը խոստացել է հեռախոսազրույց կազմակերպել Դոնալդ Թրամփի հետ, ինչը, սակայն, ձախողվել է Սպիտակ տան ղեկավարի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։