Items filtered by date: Երկուշաբթի, 27 Հունվարի 2020
Երկուշաբթի, 27 Հունվարի 2020 22:06

Էպիկենտրոն 27.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Բանակի օրվա առթիվ, հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Պետական պարգևները հանձնել է նախագահ Արմեն Սարգսյանը: «Մենք տարել ենք հաղթանակներ և ստեղծել հայոց բանակը, որը հաղթանակած բանակ է, տարածաշրջանի հզոր բանակը»,- հիշեցրել է նախագահը:«Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն»,-հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Այսօր հայ հանճարեղ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 81-ամյակը: Մաեստրոն, որը երկու համերգային ծրագրով գտնվում էր Չեխիայի Բռնո քաղաքում, այսօր առավոտյան է վերադարձել: Աշխարհահռչակ կոմպոզիտորը նշել է, որ ծննդյան օրն իր համար սովորական օր է և այն մտերիմների հետ է նշելու: Մաեստրոյին լրագրողները ծննդյան տոնի առթիվ անակնկալ են մատուցել և դիմավորել առանձնահատուկ ձևով:

Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի քաղաքական խմբի ներկայացուցիչ, բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի իր ելույթում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է գլոբալ տաքացման խնդրին: « Աշխարհը պետք է գիտակցի՝ հարցը չլուծելով մեր սերունդներին դատապարտում ենք դանդաղ մահվան»,- հայտարարել է Մելքումյանը: Նախքան իր ելույթը Մելքումյանը հակադարձել է Ադրբեջանի պատվիրակի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ այն որակելով ապատեղկատվություն և նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել:

Ատելության խոսքի ծանր հետևանքները: Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր վերաբերյալ ֆեյսբուքում աղմկոտ կոչով հանդես եկած Հենրիկ Հարթենյանը վայր է դրել Երևանի ավագանու«Իմ քայլը» խմբակցության անդամի մանդատը: Մինչև այդ իշխող ֆրակցիայի անդամներն այսօր հրատապ նիստ են հրավիրել և իրենց գործընկերոջը հորդորել վայր դնել լիազորությունները: Տեղի ունեցածին կոշտ արձագանք են տվել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ: Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքը:

Երկուշաբթի, 27 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 27.01.2020

Published in Մուլտիկնիկ

Ծննդատների փակման գործընթացը շարունակում է դժգոհություններ առաջացնել մի շարք համայնքներում: Շաբաթներ շարունակ մասնագիտական հանրությունն ու տվյալ բնակավայրերի բնակիչները բողոքի ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով, որ իրենց համայնքների ծննդատները ոչ թե փակվեն, այլ վերազինվեն: «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը Աչաջուր համայնքի ծննդատունը փրկելու համար դրամահավաք է սկսել: Նրա խոսքով՝ սահմանին մոտ գտնվող բնակավայրի ծննդատան վիրահատարանի հարցը լուծելու համար 25 մլն դրամ է անհրաժեշտ: Նա առողջապահության նախարարին առաջարկում է վաճառել իրեն սպասարկող թանկարժեք մեքենաներից մեկը և գումարը հանգանակել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։