Items filtered by date: Ուրբաթ, 10 Հունվարի 2020
Ուրբաթ, 10 Հունվարի 2020 22:01

Էպիկենտրոն 10.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 10 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 10.01.2020

Published in Անցուդարձ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար 2019 թվականը բեղմնավոր տարի է եղել: 7 պրեմիերա մեծ բեմերում, 8 թատերականացված ընթերցումներ, հյուրախաղեր արտերկրում: Թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն ամփոփել են 2019 թվականը և ներկայացրել 2020-ի անելիքները: Այս տարի պատրաստ կլինի նաև Համազգային թատրոնի նոր շենքը: Այն արդեն պատրաստ է, այս պահին կառուցվում է տանիքը, առաջիկայում կմեկնարկեն նաև ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Իսկ ահա տեխնիկական հագեցվածության խնդիրը դեռ շարունակում է չլուծված մնալ:

«Լեզուն զարգացող է, կարող է փոփոխությունների ենթարկվել»,- արձանագրում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Բայց ընդունելի են այն փոփոխությունները, որոնք չեն հակասում լեզվի բնական զարգացմանը, լեզվի տրամաբանությանը: Կոմիտեի նախագահն ամփոփել է անցած տարվա աշխատանքային գործունեությունը, նշել, որ հասարակությունում կա շահագրգռվածություն՝ հայերենի բառապաշարը զարգացնելու: 

Գլխավոր դատախազության մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել երեխաներին կորցրած մի խումբ մայրեր, հանդիպում պահանջել Արթուր Դավթյանի հետ: Ակցիայի մասնակիցները դժգոհել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դատարանի որոշումից: Ավելի ուշ գլխավոր դատախազը հանդիպել է բողոքող ծնողներին: Արթուր Դավթյանն ասել է, որ դատախազությունն էլ համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն:

Արդյոք Մարալիկի ծննդատունը փակելու որոշումը մանկական ու մայրական մահացությունը կանխարգելելու նպատա՞կ ունի: Աղմուկ հանած թեմային այսօր անդրադարձել են Առողջապահության նախարարության մասնագետները: Հիշեցնենք՝ օրերս Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը: Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի Առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը: Նշենք, որ 2018 թվականին կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին` 102:

Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները կօգտվեն նոր հնարավորությունից շրջանառության հարկի համակարգում, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Այն տնտեսվարողները, որոնք բավարարում են շրջանառության հարկ վճարող համարվելու համար սահմանված պայմաններին, հունվարի 1-ից hանրային սննդի ոլորտում գործունեությունից նրանց եկամուտները կհարկվեն 6 տոկոս շրջանառության հարկով: Նախատեսված են նաև այլ կարևոր փոփոխություններ: Մանրամասները՝ ՊԵԿ-ի տրամադրած տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։