Items filtered by date: Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018
Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018 23:00

Էպիկենտրոն 24.04.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 24 Ապրիլի 2018 23:00

Ուրվագիծ 24.04.2018

Published in Ուրվագիծ

Մասնակիցները նշել են, որ այսօր հաղթել են երիտասարդներն ու նոր իշխանությունը պետք է աշխատի ի բարօրություն ժողովրդի: Հանրապետության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած, իր խոսքով՝ հաղթական հանրահավաքը: Հանրահավաքը մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի ելույթով: Նա կարդացել է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը: Հանրահավաքի ընթացքում հայտարարել են, որ ազատ են արձակվել ցույցերի ընթացքում ոստիկանություն բերման ենթարկվածները: Ելույթ է ունեցել նաեւ հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է 24 ժամ անազատության մեջ գտնվելու ընթացքում իր հետ պատահածի ու պաշտոնյաների հետ բանակցության մանրամասներ: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաեւ օրակարգի 4 կետը, հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը, ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի վարչապետի թեկնածուին՝ մեկ շաբաթվա ընթացքում: Ապրիլի 25-ին Մարիոտ հյուրանոցում կշարունակվի իշխանության փոխանցման բանակցությունը, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հույս ունեմ, որ ՀՀԿ-ն կընդունի ժողովրդի հաղթանակը: Չի լինելու վրեժխնդրություն, լինելու է ազատության, եղբայրության մթնոլորտ,- հայտարարել է Փաշինյանը: Վաղը ժամը 15-ին հանրապետության հրապարակից երթ է լինելու Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման բանաձևը: Հայաստանին միացել են և բանաձևը համահեղինակել է մոտ վեց տասնյակ պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարևոր գործոն է:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ:

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Կարծում եմ՝ տեղյակ եք` առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենա բանակցություն, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ, ասել է Կարապետյանը:

Ժամը 15-ին Հանրապետության հրապարակում հավաքվել են ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր միասին բարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը մեկնարկել է լռությամբ: Հանրապետության հրապարակից մինչեւ Ծիծեռնակաբերդ հասնելը տեւել է չորս ժամից ավելի, քանի որ աննախադեպ մեծ է այսօր մարդկանց հոսքը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։