Items filtered by date: Երեքշաբթի, 27 Մարտի 2018
Երեքշաբթի, 27 Մարտի 2018 23:22

Էպիկենտրոն 27.03.2018

 

Published in Էպիկենտրոն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է բացահայտել խաղալիքների, կոսմետիկ միջոցների ու ավտոմոբիլիային բենզինի և դիզվառելիքի բիզնեսով զբաղվողների մոտ: Չնայած խախտումներին, 2017-ին՝ 2016-ի համեմատ, գրանցվել է ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի 31% աճ:

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով կառավարության հայտարարած 7-ից 7 ու կես տոկոսանոց տնտեսական աճը հստակ չի արձանագրում Հայաստանի քաղաքացու բարեկեցության բարձրացումը և չի կարողանում հիմնավորել, որ ի վերջո կարող է հանգեցնել աշխատատեղերի ստեղծման: Արձանագրված տնտեսական աճը տնտեսական էֆեկտ չի փոխանցելու հանրությանը, - եզրակացրել է պատգամավորը:

 

Հայաստանի զարգացման հիմնադրամը ամփոփել է 2017 թվականի արդյունքն ու փոխել անվանում, դառնալով ՝ Բիզնես Արմենիա: Անցած տարի հիմնադրամի աջակցությամբ կատարվել է ավելի քան 16 միլիոն դոլարի արտահանում: Մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ջանքերով Հայաստանում կնքվել են 15 միլիոն դոլարի ներդրումային հուշագրեր: Բիզնես Արմենիան այս տարի նախատեսում է Հայաստան բերել ավելի քան 46 միլիոն դոլար ներդրում:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի Լյուքսեմբուրգի մշտական ներկայության ապահովման ուղղությամբ առաջին քայլը: Կողմերը քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։