Items filtered by date: Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017
Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 23:10

Ամանորյա Էպիկենտրոն 31.12.2017

 

Published in Էպիկենտրոն
Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 21:32

Ես կամ 31.12.2017 Ամանոր

Published in Ես կամ

Արևելյան օրացույցի համաձայն` 2018թ. հովոնավոր և խորհրդանիշ կենդանին Դեղին հրե շունն է, որը խորհրդանշում է հավատարմություն, սեր, ազնվություն, խոհեմություն և ըմբռնում: Տարվա գլխավոր գույնը դեղինն է, քանի որ հենց լուսավոր երանգներն են բազմաթիվ դրական հույզեր առաջացնում: 2018 թ. տարերքը հարստություն և պտղաբերություն խորհրդանշող Հողն է: Ասում են, որ տարին բարեհաջող է լինելու բոլորի համար: Հողե կամ Դեղին Շան տարին շուտով իր իշխանության տակ կվերցնի 2018 թվականը: Տարին բարենպսատ է լինելու Հայաստանի համար. սա ոչ թե լավատեսություն է, այլ հստակ հաշվարկ. աստղաբան - էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանի դիտարկմամբ տարին ղեկավարելու են Երկվորյակները և Կույսերը: Հայաստանը գտնվում է հենց Եկվորյակների նշանի ներքո: Իսկ ի՞նչ կրել տարվա տիրոջը գոհացնելու համար՝ խորհուրդներ է տալիս ոճաբան Դիանա Շատվերյանը:

Որքան փող է անհրաժեշտ Հայաստանում՝ գոյատևելու, լավ ապրելու և շատ լավ ապրելու համար։ Ազգային վիճակագրական ծառայության հարցման համաձայն, 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ մարդը կարծում է, որ գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական մոտ 95 հազար դրամ, լավ ապրելու համար՝ ամսական մոտ 250 հազար դրամ, իսկ շատ լավ ապրելու համար՝ մոտ 568 հազար դրամ։ Եթե մարդկանց ցանկություններն ու պետական հնարավորությունները իրականություն դառնան 2018-ին մենք կմոռանանք աղքատության մասին, կմոռանանք, որ բազմաթիվ երեխաներ սրտատրոփ սպասում են Նոր տարվա հրաշքին՝ Ձմեռ պապիկից խնդրելով կատարել իրենց ամենապարզ, մանկական երազանքը: Սակայն երբեմն հրաշքն ու Ձմեռ պապը ի զորու չեն կատարել նրանց, բոլորի երազանքը: Մանկատանը հայտնված երեխաների համար Նոր տարվա ամենալավ նվերը ապահով ընտանիք ունենալն է, մանկությունը վայելել սիրով ու համերաշխությամբ ապրող ընտանիքում: Քանի դեռ այս ապրումները շատ ու շատ մանուկների համար դեռեւս երազանք են, պարտավոր ենք գնալ նրանց երազանքին ընդառաջ ու գոնե մեկ օր փոխել նրանց կյանքը, մեր ունեցածից բաժին հանել նրանց համար: Պարտավոր ենք հոգ տանել նաեւ մեր ծնողների մասին, որոնք ինչ որ իմաստով մանուկներ են, սակայն իմաստնացած ու նույնքան ունեն հոգատար ձեռքի կարիք: Մեր տարեցներից ոմանք Նոր տարին կդիմավորեն իրենց բախտակիցների հետ, հեռու ընտանիքից: Էպիկենտրոնը մի քանի ժամ է անցկացրել նրանց հետ, լսել նրանց սրտի բարեմաղթանքը:

Հայ-ամերիկյան հարաբերության հարցում տարին եղել է բարեհաջող: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել Էպիկենտրոնին: Պատմել է 2017 թվականին կատարած աշխատանքի մասին: Ռիչարդ Միլսը իրեն յուրահատուկ ժպիտով պատմել է կատարած աշխատանքի մասին: Այս տարի Հայաստանի եւ Միացյալ նահանգների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 35 տոկոսով, նաեւ կատարվել է կես միլիարդ դոլար հավելյալ ներդում: Ամերիկյան ընկերություններն էլմտադիր են 8 միլիարդ դոլար ներդրում կատարել էներգետիկայի ոլորտում: Ռիչարդ Միլսը Նոր տարին նշում է Հայաստանում: Նա անկեղծացել է, թե ինչպես է նշում Ամանորը: Դեսպանը հին ֆիլմերի սիրահար է եւ նախընտրում է կնոջ հետ պասիվ հանգիստ անցկացնել: Դեսպանը նաեւ կարեկցում է հայ կանանց, որ օրեր շարունակ անցկացնում են գազօջախի մոտ, որպեսզի կեսգիշերին տոնական սեղանը կքի համադամ ուտելիքների բեռից: Այդուհանդերձ դեսպանը սիրում է հայկական Նոր տարին ու հայկական ջերմությունը:

Կիրակի, 31 Դեկտեմբերի 2017 12:17

Ինչպե՞ս է ապրել աշխարհը 2017թ.-ին

Ընտրություններ, հանրաքվեներ և սկանդալներ: Ինչո՞վ է հիշվելու անցնող տարին աշխարհաքաղաքական տեսանկյունից: Տարին բեկումնային էր Մերձավոր Արևելքում ահաբեկության դեմ պայքարում: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը զգալի կորուստ է ունեցել և տարեվերջին կարելի է խոսել նրա նկատմամբ տարած հաղթանակի մասին: Մնացած առումներով 2017 թ. միջազգային արենայում կայունություն չբերեց: Գլխավորապես դա պայմանավորված է ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության խժդժություններով՝ մահմեդական երկրներից միգրացիայի արգելում, Հյուսիսային Կորեայի հետ փոխադարձ պատերազմական հռետորաբանություն, Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմներ, գրին քարտի խաղարկության փոփոխություն, իսկ վերջում Թրամփը մատուցեց աղանդերը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով: Վերջին տարիների Բրեքզիտից ու Թրամփի ընտրական անսպասելիություններից էր Կատալոնիայի անկախության հանրաքվեն, քրդերը նույնպես ցանկացան անկախանալ և մինչև օրս բանակցում են: Ահաբեկությունների ալիք անցավ Եվրոպայով և ԱՄՆ-ով: 30 տարի նախագահ լինելուց հետո Զիմբաբվեի տիրակալ Ռոբերտ Մուգաբեն դարձավ ֆերմեր: Քաթարը մեկուսացվեց՝ միջազգային ահաբեկությանը աջակցելու մեղադրանքով: Տարին կրկին եզրափակեց ԱՄՆ-ը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Սպիտակ տան ամանորի ոճային զարդարանքները հուզեցին, գրավեցին, նաև արժանացան քննադատության:

Որոշիչ, քանի որ ապրիլի 2-ին տեղի ունեցած Խորհրդարանի ընտրությունը և դրա հետևանքով ձևավորված քաղաքական պատկերը որոշելու է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը մինչև 2022 թվականը: Այս տարի ընտրվեց նաև Երևանի նոր ավագանին և վերընտրվեց հին քաղաքապետը: Ամռանը ի տարբերություն նախորդ մի քանի տարիների քաղաքական դաշտում ֆորս մաժորներ չեղան: Աշնանն իր լիարժեք լիզորություններով աշխատանքը շարունակեց Խորհրդարանական կառավարման մոդելի ընձեռած նոր լիազորություններով օժտված Ազգային Ժողովը: Թեև տարին քաղաքական կարևորագույն կանխատեսումների պատասխանները տվեց, այնուհանդերձ մնում են հարցեր, որոնց վրա լույս կսփռի միայն 2018 թվականը: Ով կլինի Հայաստանի նոր նախագահն ու ով կլինի 2018-ի ապրիլից հետո փաստացի երկրի ղեկավարի դերը ստանձնող Վարչապետը:

Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Արցախի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումն է: Հակամարտության կարգավորման արդեն 23 տարի շարունակվող գործընթացում այս տարի ևս շրջադարձ չգրանցվեց: Կայացավ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, բանակցեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարները: Հայաստանի նախագահը հայտարարեց, որ մենք ցանկանում ենք, որ խնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետև պատրաստ կլինենք ամեն գնով պաշտպանել մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը:

Հայ ժողովուրդը չի կարող խաղաղ ապրել, եթե մի ակնթարթ անգամ կորցնի զգոնությունը: Սակայն այս պատերազմում մենք հաղթել ենք, ու ոչ միայն պարտադրում ենք խաղաղություն, այլեւ զարգացնում ենք մեր երկիրը: Լինելով աշխարհի համար հակասական խաչմերուկում, հենց այդ էպիկենտրոնն էլ փորձում ենք դարձնել ինովացիաների, գիտության, նորարարության ու հաջողված գործարար կապերի Կենտրոն: Եթե մեզ հաջողի ու դա պետք է հաջողվի, ապա դրա համար երախտապարտ ենք մեր զավակներին: Մեր հասարակությունն այնքան է կրթվել, որ արժանապատվորեն է ասում` բանակում ծառայելը յուրաքանչյուրի պարտքն է: Մենք այլեւս չենք պաշտպանում մեր տունը կամ գյուղը, այլ մեր երկրի, պետության ՍԱՀՄԱՆԸ: Սահմանին կանգնածներն այսօր տոնում են Նոր Տարին ու չկա ավելի թանկ նվեր քան լսել նրանց շնորհավորանքն ու բարեմաղթանքը: Մենք էլ ձեզ մաղթում են խաղաղ ու միայն խաղաղ ծառայություն ու արժանի հակահարված, եթե հակառակորդը մեկ էլ հանդգնի խաթարել մեր խաղաղությունը: Արարատի մարզի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում էլ նախատոնական մթնոլորտ է: Տղաներից շատերն արդեն երկրորդ անգամ են ամանորը դիմավորում զորամասում՝ հարազատ տան նման, նորեկներն էլ արդեն ինտեգրվել են մեծ ու հզոր ընտանիքին: Ամանորի և սուրբ ծննդի տոների առիթով զինվորներից շատերը տեսաուղերձով շնորհավորել ու սրտի խոսքն են հղել իրենց հարազատներին:

2017 թվականի տերը Կարմիր Աքաղաղն էր: Երկնային գուշակներն այս տարվա համար հորդորել էին թողնել ծուլությունը, որը լսել էին նրանք, ովքեր ականջ ունեն ու այսօր թերեւս վայելում են աշխատանքի պտուղը: 2017-ը հաջող տարի էր ինքնադրսեւորման համար, նոր հաջողություների հասնելը լինելու էր անխուսափելի: Աքաղաղը չի շրջանցի նաեւ ձեր բիզնեսը՝ տարին խոստացել էր լինել շատ հաջող: Ինչպիսինն էր տարին, ամեն մարդ դատում է իր իսկ աշխատանքով, սակայն հուսահատվելու բնավ էլ կարիք չկա, որովհետեւ միշտ էլ կարելի է նոր բան սկսել ու լինել հաջողակ:--Այս տարի պետական համակարգի համար եղել է ծանր աշխատանքի, սակայն առաջընթացի տարի: Հանրապետության նախագահի քննարկումները, ելույթները, առաջարկները միտված են եղել նրան, որ ամեն մի պաշտոնյա իր աշխատանքը երկնքից ընկած մանանա չհամարի ու իսկապես ծառայի հասարակությանը: Գոցե եւ ոչ այդքան հարմար վիճակում չեն հայտնվել պետական լուծը քաշողները, սակայն ակնհայտ է, որ ստվերից զգալի միջոցներ են հոսել պետական բյուջե, մանր ու միջին չինովնիկների կոռուպցիոն չարաշահումներ, քրեական գործեր, որը կարելի է արդարադատության կշեռքի թեւերի հավասարակշռման փորձ համարել: Կիսանախագահական հանրապետության վերջին նախագահի 365 օրը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։