Items filtered by date: Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017

 Այսօր տոնի կապակցությամբ մեկ հարկի տակ են հավաքվել դպրոցի ներկա ու նախկին սաները: Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ 50 տարիների ընթացքում Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցի սաները  գրանցել են բազմաթիվ հաջողություններ, որոնոցով հպարտանում են ոչ միայն դպրոցի ուսուցիչները այլև ամբողջ հայ ժողովուրդը

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթանում  է հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է ավելի քան 100 մարզիկ : Մրցումների երկրորդ օրը մրցաշարի ընթացքին հետևել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մեծ կարևորություն է տալիս այս մարզաձևին և մշտապես մեր մարզիկների կողքին է

Հանրապետության հրապարակից դեպի Հայաստանի ամենահեռավոր գյուղեր. Երևանում առավոտյան մեկնարկած երգի – պարի ֆլեշմոբի մասնակիցները շարժվել են դեպի մարզեր՝ ամփոփելով «Մշակութային կանգառ - 2017» - ծրագիրը:

2006-ին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային, իսկ 2008 թվականին Հայաստանում ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն էր հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը: Այդ ոլորտում, սակայն, դեռ չլուծված խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են:

Ըստ արժանվույն գնահատել տարբեր ոլորտների երախտավորներին և նրանց հայրենավեր գործունեությունը: AAD.AM տեղեկատվական հարթակի և Եռամիասնություն հանուն զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անկացվել է 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության անվանակարգերում այս տարի ավելացել է նաև Ազգի նվիրյալ բարձրագույն պարգև մրցանակը: Գնահատելով տարբեր ոլորտներում երկար տարիներ ծավալած հայրենանվեր գործունեությունն ու հայրենիքին անմնացորդ նվիրումը առաջին անգամ սահմանված Ազգի նվիրյալ բարձրագույն պարգև մրցանակին է արժանացել Մուլտի Ագրո գիտաարտադրական կենտրոնի նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Արթիկում կառուցել տեքստիլ գործարան, զարգացնել Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնը, խթանել Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագրին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել դեռևս սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը:

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 11:36

Կիրակնօրյա Էպիկենտրոն 03.12.2017

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 11:28

Փողկապով և առանց 02.12.2017

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 11:24

Անցուդարձ 02.12.2017

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։