×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 19:21

Կիրակնօրյա Էպիկենտրոն 22.10.2017

Published in Էպիկենտրոն

Տնտեսագետները շարունակում են քննարկել ՀայաստանԵվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչ կարող է մեր երկրին տալ այդ փաստաթղթի տնտեսական բաղադրիչը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ նոր համաձայնագիրը և և տարբերակը կյանքի կոչելու լավ հնարավորություն է: Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյան էլ ասում է, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական էֆեկտն իրականում այնքան էլ մեծ չէ:

Մի կողմից կառավարությունը սփյուռքահայերին կոչ է անում ներդրումներ կատարել Հայաստանում, մյուս կողմից տեր չի կանգնում արդեն արված ներդրումային ծրագրերին: Տևական ժամանակ է, ինչ «Բարձրավոլտ Էլեկտրական ցանցեր» - ի և ՀԷԿ - երի ստեղծած խոչընդոտների մասին ահազանգում են սփյուռքահայ ներդրող Օհաննես Ստեփանյանն ու նրա ներկայացրած ծրագրի՝ «Գեղաստղ» - ի կազմակերպական  տնօրեն Տիգրան Եղոյանը:

Հայաստանում կամ շատացել է բռնությունը ընտանիքում կամ էլ ուղղակի սկսել են ավելի շատ բարձրաձայնել   բռնությունների վերաբերյալԽնդիրը մեծ հնչողություն  է ստացել, քանի որ ընտանիքում իր գործն է անելու օրենքի մի նոր նախագիծ, որը դեմ է ընտանիքում բռնությանը: Ով ում կարող է ծեծել կամ բռնանալ ընտանիքում ու ինչ ասել է բռնություն թնջուկը՝  հասարակությանը բաժանել է երկու բանակի: Հայրական ապտակը առաջադեմներն անվանում են բռնություն, իսկ պահպանողականի կողմնակիցների համար՝ դա կոչվում է խրատ կամ դաստիարակություն: Ընտանիք կազմելը ցանկացած մարդու կյանքի իմաստն ու նպատակն է, որտեղ պետք է լինի սեր, հանդուրժողականություն, սրտացավություն, միմյանց  սատարելու պատրաստակամություն: Որքան է դա հաջողվում, ինչպես ասում են՝ ընտանիքը մութ անտառ էհնարավոր չէ իմանալԻնչ է առաջարկում Ընտանիքում բռնության դեմ օրենքը, ում՝ ումից է պաշտպանելու եւ ինչ է տալու դա մեր հասարակությանը:

Այս շաբաթ շատերի նյարդերը քայքայած այս տեղեկությունը կդառնա իրականություն, թե ոչ անգամ կառավարությունը չգիտի: Տրանսպորտի նախարարը մեկնաբանել է, որ դեռ քննարկում են ինչ անել աջ ղեկով մեքենաների հետ: Չկա վերլուծություն, թե որքան են  աջ ղեկ ունեցողները դառնում վթարի մեղավոր, սակայն կա մտավախություն, որ ինչ որ մեկը ցանկանում է ղեկ փոխելու բիզնես դնելՏրանսպորտի նախարարն անգամ հայտարարեց, որ իրեն հարմար չէ աջ ղեկ ունեցող մեքենա վարել, ֆեյսբուքն էլ ուրախացավ, հակադարձելով՝ շատերը չեն կարող ձախ ձեռքով գրել: Փորձադաշտի վերածված հասարակությունը տրամադրված է մարտական՝ կանխել մի որոշում, որը կարող է վնասել օրենքի դաշտում գործած քաղաքացուն: Կառավարությունը այդօրինակ որոշումները ձախողելու մեծ փորձ ունի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի ֆոնդ, էլէներգիայի թանկացում, ուղեվարձի թանկացում, որից թվում է, թե դասեր է քաղել կառավարությունը:

2012 – 2014 թվականներին ադրբեջանական դիվանագիտությունը ծաղկում էր ապրում: Եվրոպացի դիվանագետներն ու պատգամավորները  բռնել էին Ադրբեջանի պոչը, երկրի վաշխառու էլիտային արժանացնելով զանազան մրցանակներիՄիայն վերջերս է բացահայտվել, որ նրանք դա բնավ էլ Ադրբեջանի գեղեցիկ աչքերի համար չէին անումդա եղել է աշխատանք՝ վարձատրության դիմաց: 7մլն դոլարի դիմաց ազատ արձակվեց մարդասպան Սաֆարովը, 425 հազար եվրո էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ Մեհրիբան Ալիեւային Մոցարտի ոսկե մեդալով պարգեւատրելու համար: Ադրբեջանը երկու տարում եվրոպացիներին կաշառելու համար ծախսել էր մոտ 3 մլրդ դոլար, նրանք էլ ճիշտ պահին եղել էին ճիշտ տեղում՝ Ադրբեջանի կողքին: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ անգամ էր բարձրաձայնել խավիարասեր եվրոպացիների մասին, ի վերջո եվրոպական մամուլն ամեն ինչ իր տեղը դրեց, որին հետեւեցին  ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի հրաժարականը ու այդ գործում թաթախված պատգամավորները ձեռք-ձեռքի տված հեռացան զբաղեցրած պաշտոններից:

 Եթե անկանխատեսելի իրադարձություններ չլինեն, ապա արդեն հաջորդ ամիս Հայաստանը և Եվրամիությունը Բելգիայի մայրաքաղաքում կկնքեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Շրջանակային այս փաստաթուղթը այսպես ասած՝ փոխարինելու է տարիներ առաջ վերջին պահին չստորագրված Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրինԼինելով Եվրասիական տնտեսական միության կազմում Հայաստանը փորձելու է առավելագույնս ինտեգրվել Եվրամիության հետ: Անցյալ շաբաթ հրապարակվեց համաձայնագրի տեքստը:

Այս շաբաթ Ժնեւում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիեւի քառօրյա պատերազմից հետո խաթարված բանակցությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի մի քանի այց տարածաշրջան, Արցախի սահմանին լարվածությունը դադարեցնելու ու բանակցելու կոչերը արդյունք տվեցին՝ կազմակերպվեց նախագահների հանդիպում: ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Հետո էլ տարածվեց հանդիպման լուսանկարը, որը տվեց բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք: Սերժ Սարգսյանի ինքնավստահ պահվածքը, Ալիեւի շուտափույթ  լքելը Շվեյցարիայի ներկայացուցչի կեցավայրը շեղեց բուն բանակցության թեման: Ինչ են քննարկել նախագահները՝ կրկին չբացվեցին չակերտները, սակայն եղան բազմաթիվ ենթադրություններ, փորձելով վելուծել նախագահների մարմնի լեզուն՝ բոդի լենգվիջը: Սերժ Սարգսյանն ինքնավստահ էր, Ալիեւը՝ դպրոցականի կեցվածք ուներ, մասնագետների գնահատականն  էր:

Այս գիշեր Ալբանիայի Դուրրես քաղաքից հայրենիք է վերադարձել ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը  Եվրոպայի առաջնությունում նվաճել է 32 մեդալ, այդ թվում 6 չեմպիոնական տիտղոս: Հայրենիք վերադարձող մեր չեմպիոններին Զվաարթնոց օդանավակայանում դիմավորել են մեծ ոգևորությամբԱվանդույթի համաձայն մեր մարզիկներին  դիմավորել և առաջինը շնորհավորել  է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։