Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի քաղաքական խմբի ներկայացուցիչ, բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի իր ելույթում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է գլոբալ տաքացման խնդրին: « Աշխարհը պետք է գիտակցի՝ հարցը չլուծելով մեր սերունդներին դատապարտում ենք դանդաղ մահվան»,- հայտարարել է Մելքումյանը: Նախքան իր ելույթը Մելքումյանը հակադարձել է Ադրբեջանի պատվիրակի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը՝ այն որակելով ապատեղկատվություն և նշելով, որ Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել: