Items filtered by date: Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019
Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 12.08.2019

Published in Էպիկենտրոն

Օգոստոսի 12-ը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրն է: Հերոսի ծննդյան կապակցությամբ Սաշայի ծննդավայրում՝ Մեծամոր քաղաքում, Սաշայի և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձան է բացվել: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել վարչապետի տիկինը, ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների ընտանիքի անդամները, նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Արցախի սահմաններում լարվածություն չկա, վիճակը վերահսկելի է, և հատկապես վերջին երկու շաբաթների ընթացքում կրակոցների թիվը նվազել է:

Երիտասարդների միջազգային օրը մեծ շուքով նշվել է նաև Գյումրիում: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը «ՍԱԼՏՈ» Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացրել է տարաբնույթ միջոցառումներ ու ազդարարել տարբեր երիտասարդական ծրագրերի մասին:

Ուսումնական տարվա սկիզբը մոտենում է, սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Այս անգամ հենց համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: Նա մանրամասն անդրադարձել է իր անվան հետ կապված աղմկոտ լուրերին: Հայտարարել է, որ իրենից ակտիվ դժգոհող դասախոսներից ուսանողները գոհ չեն: Անդրադառնալով իր ատենախոսությանը, որի որոշ հատվածներ, ըստ բողոքող դասախոսների` արտագրված են, Հայրապետյանը չի հերքել, որ խնդիր կարող է լինել, սակայն ասել է, որ դա տեսական հատվածում է։ Համապատասխան կարգի առկայության դեպքում նա պատրաստ է հրաժարվել իր գիտական աստիճանից:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Արցախն Ադրբեջանից պահպանող առաջնային գծում էական փոփոխություններ են տեղի ունեցել: Մեծածավալ են հատկապես իրականացված ինժեներական աշխատանքները: Դիրքապահների ծառայությունն ավելի անվտանգ է դարձել, հնարավոր հարձակման դեպքում՝ պաշտպանությունն ավելի արդյունավետ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Նախագահին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Օգոստոսի 12-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես երիտասարդների միջազգային օր: Տոնական այս օրվան ընդառաջ Աբովյանի «Երիտասարդական ռեսուրս» կենտրոնի երիտասարդները մեկնել են Արցախ, օրն անցկացրել առաջնագծում՝ երիտասարդ սահմանապահների հետ: Նրանք ծանոթացել են զինվորների առօրյային, շփվել նրանց հետ, ճաշել ու իրենց երախտագիտության խոսքը հայտնել օր ու գիշեր սահմանը ամուր պահող մարտիկներին: Կենտրոնի երիտասարդների՝ Արցախ մեկնելու ամբողջ ծախսերը հոգացել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Մեկ օր Արցախում սահմանապահների հետ անցկացնելու նպատակով երիտասարդները դիմել էին հիմնադրամին և դրական պատասխան ստացել: Նրանք դատարկաձեռն չէին այցելել առաջնագիծ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամը, հարմարավետ փոխադրամիջոցից զատ, տրամադրել էր նաև քաղցրավենիքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ: «Ռեսուրս» կենտրոնի երիտասարդները ռազմահայրենասիրական ու ճանաչողական երկօրյա այցի շրջանակում նաև շրջել են մայրաքաղաք Ստեփանակերտում, այցելել Հայկական երկրորդ հանրապետության տեսարժան վայրեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։