Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019
Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019 22:15

Էպիկենտրոն 11.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Դատավորների ընդհանուր ժողովն օրվա ավարտին ամփոփել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները: ԲԴԽ դատավոր անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը: Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը: Հենց նա էլ օրվա ինտրիգային ֆիգուրն էր: 9 ամիս առաջ նա գրավոր դիմումով հրաժարվել էր խորհրդի անդամ դառնալուց, իսկ օրերս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, ցանկություն էր հայտնել պահպանելու պաշտոնը:

Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019 20:15

Անցուդարձ 11.07.2019

Published in Անցուդարձ

Ստամբուլյան վիճահարույց կոնվենցիան վերջին օրերին կիսել է ոչ միայն ֆեյսբուքահայությանը, այլ հասարական ու քաղաքական դաշտը: Առավել ծայրահեղ տրամադրվածներն առաջարկում են այրել փաստաթուղթը, կողմնակիցները՝ առանց ձգձգելու վավերացնել, քաղաքական ուժերն էլ հանրային լայն քննարկումների կոչ են անում: Ի՞նչ վիճահարույց դրույթներ կան կոնվենցիայում և որո՞նք են մտահոգության պատճառները. Վարդան Հովսեփյանի անդրադարձը:

«Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք» է,- հայտարարել է Շրջակա միջավարի նախարարը: Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է` բացարձակապես բավարար չէ: Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է ու այդ ամենը պետք է վերականգնվի: Նախարարն արձագանքել է նաև մեղադրանքների, թե ինչու գործողություններ չեն կատարվել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ կանաչելու խնդիրը կար նաև անցյալ տարի:

Հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունն ամփոփել է հուլիսի 2-4-ը Վարշավա կատարած այցի արդյունքները: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել Բաքվում Լեհաստանի Արտաքին գործերի նախարարի հայտարարության վերաբերյալ, հորդորել լեհ գործընկերներին Արցախի հակամարտության մասին խոսելիս լինել ավելի զգույշ: Հիշեցնենք՝ Լեհաստանի արտգործնախարարն Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել էր, որ Վարշավան սատարում եւ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն չէր հիշատակել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Ընդհանուր առմամբ մեր պատվիրակներն այցը դրական են գնահատել:

Կառավարությունը հաստատել է 2020-2022 թվականների համար միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդմ, 2020-ի հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրանում են թոշակները, ուսուցիչների աշխատավարձները: Գործադիրի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է վերջին օրերի ողբերգական խոշոր վթարների մասին ու նման ծանր հետևանքներից խուսափելու տարբերակներ առաջարկվել: Ըստ այդմ՝ ոստիկանապետն առաջարկել է պարտադիր դարձնել տեխզննումը, Առողջապահության նախարարն էլ կոչ է արել հետևել միջազգային օրինակներին ու գազով երթևեկող ավտոմեքենաների վրա ներդնել վթարային իրավիճակներում ավտոմատ անջատման համակարգ: Կառավարության անդամներն անդրադարձել են նաև երկրում էներգետիկ համակարգի խափանմանը: Ո՞րն էր իրական պատճառը և եղե՞լ են արդյոք թերացումներ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Աշխատանքներն անգամ ձմռանը չեն դադարել, գեղեցիկ ու գույնզգույն երեսպատմամբ նոր թաղամասի ուրվագիծը յուրաքանչյուր օր ավելի տեսանելի է դառնում: Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ այցելել է նորակառույց ավանի շինհրապարակ, հետևել աշխատանքներին և մասնագետներին հանձնարարել առավել մեծ ուշադրություն դարձնել շենքերի սեյսմակայունությանը: Այնտեղ է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարությունը մեծ թափով շարունակվում է: Աշխատանքներն անգամ ձմռանը չեն դադարել, գեղեցիկ ու գույնզգույն երեսպատմամբ նոր թաղամասի ուրվագիծը յուրաքանչյուր օր ավելի տեսանելի է դառնում: Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ այցելել է նորակառույց ավանի շինհրապարակ, հետևել աշխատանքներին և մասնագետներին հանձնարարել առավել մեծ ուշադրություն դարձնել շենքերի սեյսմակայունությանը: Այնտեղ է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։