Items filtered by date: Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018
Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 23:15

Ուրվագիծ 15.10.2018

Published in Ուրվագիծ
Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 23:10

Էպիկենտրոն 15.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում այսօր հնչել է հայոց հիմնը, մեր եռագույնը ծածանվել է բոլորից վեր: Մրցումների մեկնարկային օրը փայլուն է հանդես եկել գերծանր քաշային Դավիթ Դադիկյանը, ով երիտասարդների պայքարում ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ: Ընդ որում, հաղթանակած հայ մարզիկը նաև հայոց բանակի զինվոր է: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող բազմակարտի աշխարհի առաջնությանը հետևում է նաև Էպիկենտրոնի նկարահանող խումբը: Առաջարկում եմ դիտել մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանի տեսանյութը:

Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 15.10.2018

Published in Անցուդարձ

Առողջ ապրելակերպ քարոզող մասշտաբային միջոցառում մայրաքաղաքում: Սուրճի միջազգային օրվա կապակցությամբ երկրորդ տարին անընդմեջ Երևանում անցկացվել է Segafredo Trek Yerevan 2018 հեծանվային մրցույթը: Մրցույթին մասնակցել է ավելի քան 160 ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդ: Երեք մրցանակային տեղերում հաղթողներն արժանացել են մրցույթի գործընկերների պատրաստած մրցանակներին: Երկրորդ տարին անընդմեջ Segafredo Trek Yerevan 2018-ի գլխավոր գործընկերներից է նաև Multi Wellness մարզաառողջարարական համալիրը, որը երկրորդ տեղը զբաղեցրած կանանց և տղամարդկանց մրցանակակիրներին պատրաստել էր երկու խոշոր մրցանակ: Մանրամասները՝ Արթուր Հակոբյանի տեսանյութում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առանց օրինական փաստաթղթեր ներկայացնելու բազմիցս փորձել են ստուգումներ անցկացնել Արմօյլ ընկերությանը պատկանող նավթամթերքի վերամշակման գործարանում: Տեսչական մարմինն իր աշխատակիցների մուտքը գործարան թույլ չտալու առնչությամբ Արմօյլ ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցել: Արմօյլից տեղեկացնում են, որ ընկերությունը թույլ չի տվել և թույլ չի տալու միայն այն անձանց մուտքը, ովքեր չունեն ստուգում իրականացնելու պատշաճ լիազորություններ, իսկ նրանց մոտ առկա վկայականները տեսչական մարմնի կողմից տրվել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ պաշտոնական կեղծիքի միջոցով:

Սահամանադրական ինչ ընթացակարգեր են նախատեսված Վարչապետի հրաժարականից հետո մինչև իրավունքի ուժով Խորհրդարանի լուծարումն ու դրանից հետո մինչև արտահերթ ընտրությունները՝ «Էպիկենտրոնի» խնդրանքով մեկնաբանել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, Իրավաբանական գիտությունների թեկնածու Սայադ Բադալյանը:

Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2018 14:43

Որոշ բուհեր և ինստիտուտներ կմիավորվե՞ն

Գիտությունների ազգային ակդեմիայում մեկնարկել է  ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը: Հիմնական նպատակն  է ակտիվացնել  ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական գործակցությունը, մշակել առաջարկություններ ինովացիոն քաղաքականության զարգացման համար, նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը , փորձի փոխանակմանը: Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին  և Կրթության ու գիտության նախարարության անելիքներին՝   նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է որոշ  բուհերի  ու ԳԱԱ ենթակայության ինստիտուների  միավորման մասին:

Աշխարհում տարեկան 6 միլիոն մարդ մահանում է ծխախոտի օգտագործման հետևանքով, նրանց 10 տոկոսը մահանում է երկրորդային ծխի ազդեցությամբ: Ծխախոտի ծուխն էլ պարունակում է 7000-ից ավելի քիմիական միացություն, որից 69-ը՝ քաղցկեղածին: Հայաստանում ծխախոտի օգտագործման մակարդակը կրճատելու նպատակով մշակվում է օրենքի նոր նախագիծ: Ի՞նչ ուշագրավ կետեր են ներառված նախագծում և ինչ հարցեր են քննարկվել ոլորտի պատասխանատուներն ու լրագրողները, կպատմի Հակոբ Գևորգյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի մարզադպրոց, որտեղ այս օրերին անցկացվում էր գեղասահքի երիտասարդական գրան պրի: Գեղասահքի նմանօրինակ մեծ միջոցառում Հայստանում կայանում էր առաջին անգամ, որում իր մեծ ավանդն ունի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։