Items filtered by date: Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017

Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը, Ստրասբուրգում այսօր հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: ԵԽԽՎ լիագումար նիստn այսօր քննարկել է կանոնադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա կանխարգելել լոբբիստների եւ կոռումպացված պատգամավորների գործունեությունը։ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ից վտարել Ադրբեջանի բոլոր եվրոպացի լոբբիստներին, նշելով, որ նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը։ Զոհրաբյանն առաջարկել է նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղյալ համարել եւ նշանակել նոր զեկուցողներ։

1992 թվականից ամբողջ աշխարհում հոկտեմբերի 10-ը նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օր: Օրվա խորհուրդն է հանրության, կառավարության, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել հոգեկան առողջության խնդիրներին: Այս տարի հոգեկան առողջության համաշխարհային օրվա թեման՝ հոգեկան առողջությունն է աշխատանքի վայրում: Ինչպիսին է հոգեկան առողջության վիճակագրությունը ամբողջ աշխարհում և արդյոք մտահոգիչ է Հայաստանի համար:

Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարը նրանց առաջարկել է ամուր կամուրջ հանդիսանալ հայ – իրանական հարաբերությունների միջև: Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրում, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին: Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, նաև կոռուպցիան իր նոր դրսևորումներով դուրս է գնում Եվրոպա և այլ երկրներ: Քանի որ փաստերը բազմաթիվ են և տարբեր, նաև հայտնի հեղինակավոր լրատվամիջոցներում, որտեղ նույնիսկ կոնկրետ կաշառքի չափն է նշված, թե որքա՞ն, ու՞մ, ուստի ժամանակն է կիրառել հստակ սանկցիաներ այդ երկրի և նրա այստեղ գտնվող պատվիրակության նկատմամբ,- ասել է Միքայել Մելքումյանը:

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Էպիկենտրոն 10.10.2017

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Ուրվագիծ 10.10.2017

Published in Ուրվագիծ
Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Կենտրոնի առավոտը 10.10.2017

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Անցում Դուլյանի հետ 10.10.2017

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Մուլտիկնիկ 10.10.2017

Published in Մուլտիկնիկ
Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 12:41

Անցուդարձ 10.10.2017

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։