Items filtered by date: Հինգշաբթի, 14 Հունվարի 2021
Հինգշաբթի, 14 Հունվարի 2021 22:06

Էպիկենտրոն 14.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Կառավարության նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա են արել Արցախում պարտադիր զինվորական ծառայություն անցող ժամկետայինների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում են Արցախից Հայաստան տեղափոխել բոլոր զինվորներին՝ պնդելով, որ իրենց զավակների համար անվտանգության երաշխիքներ չկան: Ակցիայի մասնակիցներին ընդունել են վարչապետի օգնականները, սակայն ծնողները պահանջում են հանդիպում անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին»,-այս տարվա կառավարության առաջին նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը փոփոխություններ է արել բժշկասոցիալական փորձաքննության կարգում: Այսուհետև մինչև հաշմանդամության կարգի հաստատումը, սոցապը վիրավոր զինվորներին կարող է օժանդակ սարքավորումներ տրամադրել: 3.2 տոկոս տնտեսական աճ խոստացող Էկոնոմիկայի նախարարն էլ գործադիրի իր գործընկերներին կոչ է արել համարձակ լինել: Զարեհ Սինանյանն էլ հայտնել է, որ պատերազմից հետո սփյուռքի հետ աշխատանքը դժվարացել է:

Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է ԲԴԽ անդամներին իրավաբանական տեսանկյունից քննարկել տարիքային շեմի սահմանափակման խնդիրը: Այս մասին նախկին զինդատախազը հայտարարել է խորհրդարանում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո: Ըստ նրա՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ վտանգավոր հայտարարություն է արել: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ավարտին Անի Սամսոնյանը հայտարարել է, որ Ջհանգիրյանի ընտրության հարցում դեռ որոշում չունեն:

Ադրբեջանում այս պահին 120-ից ավելի հայ գերի է պահվում: «Քաղաքական գործընթացներն ու անորոշությունը մեծապես դժվարացնում են գերիներին իրավական ճանապարհով վերադարձնելու գործընթացը»,-կարծում է ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Ըստ նրա՝ եթե հարցը բանակցությունների մաս չդառնար,ապա իրավական գործընաթցներով հնարավոր կլիներ ավելի նկատելի արդյունքներ արձանագրել: Քաղաքական ճանապարհով գերիներին վերադարձնելու հարցի լուծումը իրավապաշտպանը ձախողված է համարել:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։