Items filtered by date: Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020
Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 25.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողները, դիմակավորված մտել են պատժախուց ու ծեծի ենթարկել երեք դատապարտյալի:Մարդու իրավունքների պաշտպանն արագ արձագանքման խումբ է ուղարկել ՔԿՀ, իսկ արդարադատության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ նախկինում եղած արատավոր երևույթները շարունակվում են

«Կամք» հասարակական նախաձեռնության անդամները շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք այսօր ևս Երևանում ավտոերթ են իրականացրել՝ հասնելով նախարարության շենքի դիմաց: Այստեղ պետք է բողոքի ակցիա տեղի ունենար, սակայն «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահանգն Չախալյանն ու մի քանի այլ ակտիվիստներ բերման են ենթարկվել:

«Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում հայերի ու ադրբեջանիցների միջև ոչ թե ազգամիջյան բախում է եղել, այլ պարզապես կենցաղային վեճ»,- «Էպիկենտրոն»-ին ասել է Ջավախքի լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Աղունիկ Այվազյանը: Ջավախահայերը փորձել են իրենց պատկանող հանդամասից հեռացնել ադրբեջանիցների ոչխարներին, ինչից հետո սկսվել է ծեծկռտուքը: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել:

Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրության գործընթաց է նախաձեռնել:«Ադրբեջանցի զինծառայողների տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների ու ատելության մասին»,- արձանագրել է Արման Թաթոյանը: Հայ սպայի իրավունքների կոպտագույն խախտմների մասին բարձրաձայնել է նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Կարմիր խաչն արդեն զբաղվում է Ադրբեջանում հայտնված հայ սպայի գործով:

Հայաստանի ամբողջ տարածքում կստեղծվի աշխարհազոր՝ հակառակորդի ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար: ՊՆ-ն քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով սահմանվում են համայնքներում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, քաղաքացիների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Ներառված են տասնյակից ավելի դրույթներ:

Ուկրաինայի Խարկով քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մասնակցել է նաև Խարկով քաղաքի և Ուկրաինայի անկախության օրերին նվիրված մրցաշարին: Պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա հայ բռնցքամարտիկների առաջին միջազգային հավաքն ու մրցաշարն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։