Items filtered by date: Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020
Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2020 22:00

Էպիկենտրոն 20.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հանրային մոբիլիզացիա Ամուլսարի շուրջ: Այսօր ջերմուկցիները ընդդեմ ոսկու հանքի շահագործման միանգամից մի քանի ակցիա են կազմակերպել: Առավոտյան նրանք ավտոերթով Ջերմուկից եկել են Երևան: Կեսօրին Արամ Խաչատրյանի արձանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել, որից հետո, «Մեր պայքարն արդար է» վանկարկելով, շարժվել են դեպի կառավարություն: Ներկաները նշել են, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ,քանի դեռ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը չի չեղարկվել:

«Զբոսաշրջության ոլորտը կորցրել է մեծ գումարներ, որոնք կարող էր ունենալ անցնող ամիսների ընթացքում»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում տուրիստական ընկերությունները ևս նշել են,որ ստեղծված իրավիճակը մեծ հարված է հասցրել իրենց գործունեությանը: Մի շարք տուրօպերատորներ ստիպված ժամանակավոր կասեցրել են իրենց գործունեությունը, շատերն էլ փակել են որոշ մասնաճյուղեր:Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 22.5 միլիոնը, 15.3 միլիոն մարդ առողջացել է, մահացել է ավելի քան 791 հազար պացիենտ: Ուհան քաղաքում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը, զանգվածային միջոցառում է անցկացվել: Ջրաշխարհում անցկացված երեկույթի ընթացքում մասնակիցները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, դիմակներ չեն կրել, ինչը առաջացրել է քննադատության ալիք որոշ երկրներում: Ամերիկյան հետախուզությունն էլ հայտարարել է, որ Հուբեյ նահանգի իշխանությունը կորոնավիրուսի տարածումը թաքցրել է Չինաստանի կենտրոնական իշխանությունից:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 2 մլն դոլարով նախատեսվում է ձեռք բերել միջոցներ՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին,- զեկուցել է առողջապահության նախարարը: Նա նշել է, որ համավարակի հետ կապված ունենք իրավիճակի կայունացում:«Ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որ չվարակվեն կորոնավիրուսով»,-արձագանքել է վարչապետը:Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է 12,5 մլն դրամ հատկացնել Դդմաշենի կամրջի նորոգման համար:

«Մուլտի ֆայթ» ակումբի մարզիկները Օլիմպավանում մարզում են անցկացրել K1-ի ռինգերում տարբեր վարկածներով աշխարհի քառակի չեմպիոն Ջորջիո Պետրոսյանի հետ: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո սա «Մուլտի ֆայթ»-ի մարզիկների առաջին ինտենսիվ մարզումն էր: Տղաները նախապատրաստվում են Հայաստանում կայանալիք MFC 1 մրցաշարին, որին մասնակցելու են մի շարք աշխարհահռչակ մարզիկներ:

Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էր: Ինչպես անցած շաբաթ, այսօր ևս հավաքվել էին ռուսաստանաբնակ հայերը և բողոքում էին փակ սահմաններից: Նրանք պահանջում են բացել դրանք, որպեսզի վերադառնան իրենց ընտանիքների մոտ, շարունակեն իրենց աշխատանքը Ռուսաստանում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։