Items filtered by date: Շաբաթ, 15 Օգոստոսի 2020
Շաբաթ, 15 Օգոստոսի 2020 22:00

Էպիկենտրոն 15.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Բեյրութի պայթյունից արդեն տասնմեկ օր է անցել, սակայն պաշտոնապես հայտնի չէ դրա պատճառը: Լիբանանի կառավարությունը խոստացել էր հնգօրյա ժամկետում հետաքննել ու պարզել պատճառը, սակայն ժամկետը լրանալուց երկու օր անց գործադիրը հրաժարական տվեց: «Էպիկենտրոն»-ը զրուցել է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ՝ պարզելու, թե ինչու է ձգձգվում պայթյունի պաշտոնական պատճառի հրապարակումը: Սևակ Հակոբյանն ասել է, որ իրենք այդ ժամկետին ի սկզբանե անլուրջ են վերաբերվել, քանի որ կառավարությունը վաղուց է կորցրել քաղաքացիների վստահությունը:

Ռուսաստանում սկսել են առգրավել հայկական համարանիշով ավտոմեքենաները: Արգելվում է դրանք վարել: Մինչև վերջերս Դաշնությունում հայկական համարանիշով մեքենաների հետ կապված որևէ խնդիր չկար, սակայն հիմա ճանապարհային ոստիկանությունը հանկարծ սկսել է պահանջներ ներկայացնել: Խնդիրի առաջ են կանգնել ոչ միայն մեր հայրենակիցները, այլև հազարավոր ռուսներ, ովքեր վերջին տարիներին Հայաստանից ավտոմեքենա են գնել: Վերջիններս բաց նամակով՝ օգնության ակնկալիքով, դիմել են Հայաստանի վարչապետին:

Պարետի ստորագրած նոր որոշմամբ՝ նախկինում գործող հակահամաճարակային մի քանի կանոնների մեղմացում է իրականացվել: «Էպիկենտրոն»-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում ու այգիներում՝ փորձելով պարզել քաղաքացիների արձագանքը փոփոխությունների վերաբերյալ: Երևանցիները հիմնականում նշում են, որ փորձում են հնարավորինս հետևել հակահամաճարակային կանոններին, սակայն ցանկություն են հայտնում, որ արտակարգ դրությունը այլևս չերկարաձգվի:

Հայաստանի ամենախոշոր կաֆետերիաների ցանցը՝ «Արտ լանչ»-ը, արդեն նոր ճաշարան ունի նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Նորաբաց սննդի կետում աշխատում են փորձառու խոհարարներ, որոնք գիտեն՝ ինչպես կողմնորոշել անգամ ամենաքմահաճ հաճախորդներին: «Արտ լանչ»-ում միջավայրը հաճելի և տրամադրող, խոհանոցն՝ ախորժաբեր, գներն էլ՝ մատչելի:

Կիրակի տոն է: Հայ Առաքելական եկեղեցին վաղը նշելու  է  Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, երբ նաեւ խաղողօրհնեք է կատարվում: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Այդ առիթով վաղը  բոլոր եկեղեցիներում մատուցվելու  է պատարագ, որի ընթացքում ընթերցվելու  են աղոթքներ, այնուհետև խաղողի օրհնություն է կատարվելու: Տեր Եսայի քահանա Արթենյանը «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում անդարադաձել է տոնի խորհրդին ու  ևս մեկ անգամ հորդորել՝  կիրակի  գերեզմանոց չգնալ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։