Items filtered by date: Շաբաթ, 08 Փետրվարի 2020
Շաբաթ, 08 Փետրվարի 2020 23:15

Ավտո դրայվ 08.02.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 08 Փետրվարի 2020 22:00

Էպիկենտրոն 08.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 08 Փետրվարի 2020 21:30

Ես կամ 08.02.2020 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 08 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 08.02.2020

Published in Անցուդարձ

Վաղաժամ ցրված խորհրդարանի 125 տեղի համար պայքարում է մոտ 1300 թեկնածու: Չնայած, պայքար ասվածն այս դեպքում խիստ հարաբերական է հնչում: Պայքարի հավանականությունը բացառելով եւ ընտրությունների արդյունքները կանխորոշված համարելով՝ միջազգային որոշ կառույցներ հրաժարվել են դիտորդական խմբեր ուղարկել Ադրբեջանի ընտրություններին: Եվ նման պայմաններում այդ երկրից հայտարարում են, որ Արցախի քաղաքացիները կարող են մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին։ Արցախի ԿԸՀ հանձնաժողովի նախագահն ու օբուդսմենը զավեշտալի են համարել հայտարարությունն ու բավական կոշտ արձագանքել:

Նկարիչների միությունում բացվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» խորագրով ցուցահանդեսը, «Մոսկվա» կինոթատրոնում էլ ցուցադրվել է համանուն ֆիլմը: Թե՛ ցուցահանդեսի և թե՛ ֆիլմի միջոցով հեղինակները փորձել են պատերազմը ներկայացնել այլընտրանքային տեսանկյունից՝ ցույց տալ ոչ թե դրա քաղաքական կամ սոցիալ-տնտեսական կողմը, այլ դրա հետևանքը: Ցուցահանդեսը բաց կլինի  մինչև փետրվարի 28-ը:

Ուղիղ մեկ տարի է Հայկական հումանիտար խումբն ականազերծման աշխատանքներ է իրականացնում  Սիրիայում:  2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը հայ  ականազերծողները Հալեպում մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք: Խումբն ականազերծման աշխատանքներ է կատարել նաև Հայաստանում: Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծվել է մոտ 25 հազար քառակուսի մետր տարածք: Հայկական հումանիտար խմբի առաջադրանքով՝ «Հալո տրաստս » կազմակերպությունն  ականազերծել 40 հազար քառակուսի մետր տարածք  Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում: 

«Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ընկերությունն անցկացրել է հետազոտություն ՝ պարզելու համար երջանկության և լավատեսության ինդեքսը Հայաստանում, համեմատել 46 երկրների հետ: Յուրաքանչյուր երկրում հարցումներն անցկացվել են նվազագույնը 1000 հոգուց:

ԱԱԾ քննիչները Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Մեկ այլ քրեական գործ էլ անվտանգության ծառայությայն աշխատակիցները հարուցել են Ֆինանսների նախկին փոխնարարի դեմ՝ պետությանը պատճառած խոշոր վնասի համար: Ճանապարհային ոստիկանության կաշառք ստացած հետաքննիչն էլ ձերբակալվել է: Օրվա քրեաիրավական քրոնիկոնը՝ տեսաշարով:

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է: Երիտասարդները աղի բլիթ են ուտում, փոխինձ դնում դռան շեմին,որպեսզի  սիրո հովանավորը իրենց էլ այցելի: Ասում են՝ եթե Սուրբ Սարգսի ձիու ոտնահետքը փոխինձի վրա երևաց, ուրեմն տարին հաջողակ կլինի միայնակ սրտերի համար. նրանք կամուսնանան: ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամները շրջել են մայրաքաղաքով, աղի բլիթներ բաժանել երիտասարդներին ու կոչ արել որպես սիրո տոն նշել հենց Սուրբ Սարգիսը, ոչ թե օտար սրբերի օրը: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։