Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Փետրվարի 2020
Չորեքշաբթի, 05 Փետրվարի 2020 22:23

Էպիկենտրոն 05.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ԱԺ կայքում հրապարակվել է ժամեր առաջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխության նպատակը Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումն ու 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է: Նախագծի մանրամասները՝ տեսանյությում:

Չորեքշաբթի, 05 Փետրվարի 2020 20:00

Անցուդարձ 05.02.2020

Published in Անցուդարձ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է թանկարժեք մետաղների հարգորոշման ու հարգադրոշման գործառույթը վերցնել մասնավոր լիցենզավորված ընկերություններից և այդ իրավունքը վերապահել պետությանը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը չի ընդունվել, սակայն կառավարությունն ընդունել է խնդրի առկայությունը: Մելքումյանի մյուս նախագիծը, որն առնչվում է ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների ղեկավար կազմի կրթությանը, արժանացել է դրական եզրակացության: Այս պաշտոններում ընտրվելու համար բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը դառնում են պարտադիր:

Տարվա մեջ 4 ամիս ձմեռային անվադողերով երթևեկելը դարձնել պարտադիր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ իրականացնել ճանապարհային երթևեկության ոլորտում : Պատգամավոր Արթուր Դալլաքյանի խոսքով՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պետք է վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում պետք է միացնեն մոտակա լուսային լապտերները: Օրենքը խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն: Նախագծի հարակից զեկուցող, ոստիկանության պետի տեղեկալ Վարդան Ներսիսյանն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստից հետո անդրադարձել են ոստիկանության վերջին գործողություններին ու ասֆալտին պառկեցնելու դրվագներին:

Արտակարգ իրավիճակների նախարարության առավել բարեխիղճ աշխատակիցները այսուհետև ավելի լավ կվարձատրվեն: Նախարարությունը մշակում է լրավճարի բալային համակարգ, որով կգնահատվի աշխատակիցների աշխատանքը: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ամփոփել է անցյալ տարվա աշխատանքը ,արձանագրել հրդեհների աննախադեպ աճ: Արտակարգ իրավիճակների ոլորտը լուսաբանող մի խումբ լրագրողներ նախարար Ցոլակյանից պարգևատրումներ են ստացել: Նրանց շարքում նաև մեր գործընկեր Հայկ Նավասարդյանն է՝ լավագույն ռեպորտաժ անվանակարգում հեղինակային նյութի համար:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն ամփոփել է 2019 թվականը: Նա ասել է, որ անցած տարի նվազել է գիտական վկայագիր ստացողների թիվը: Հատկապես պակասել են տնտեսագիտության ոլորտի պաշտպանությունները: Ընդհանուր առմամբ 2018-ի համեմատ՝ բարձրագույն որակավորման կոմիտեն անցած տարվա ընթացքում 223 գիտական աստիճան է հաստատել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ավարտական վկայականներ է հանձնել ԲՀԿ քաղաքական դպրոցի առաջին շրջանավարտներին: Ամիսներ տևած ինտենսիվ դասընթացների ընթացքում ԱԺ պատգամավորները, հանրային գործիչներն ու հեղինակավոր մասնագետները քաղաքական դպրոցի սաներին են փոխանցել արժեքավոր գիտելիքներ երկրի քաղաքական և իրավական համակարգի, իշխանության ճյուղերի տարանջատման, տնտեսության, հանրային կարծիքի ձևավորման և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ: Շնորհավորելով երիտասարդներին ԲՀԿ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ՝ Գագիկ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտները ստացած գիտելիքներն օգտագործելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության ու բարգավաճման:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ավարտական վկայականներ է հանձնել ԲՀԿ քաղաքական դպրոցի առաջին շրջանավարտներին: Ամիսներ տևած ինտենսիվ դասընթացների ընթացքում ԱԺ պատգամավորները, հանրային գործիչներն ու հեղինակավոր մասնագետները քաղաքական դպրոցի սաներին են փոխանցել արժեքավոր գիտելիքներ երկրի քաղաքական և իրավական համակարգի, իշխանության ճյուղերի տարանջատման, տնտեսության, հանրային կարծիքի ձևավորման և բազմաթիվ այլ թեմաների վերաբերյալ: Շնորհավորելով երիտասարդներին ԲՀԿ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ՝ Գագիկ Ծառուկյանը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտները ստացած գիտելիքներն օգտագործելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության ու բարգավաճման:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։