Items filtered by date: Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2020
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2020 22:50

Էպիկենտրոն 17.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Իսրայելի հայերը բողոքի ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Նրանք ավտոերթ են արել ու պահանջել երկրի իշխանությունից դադարեցնել ագրեսոր Ադրբեջանի զինումը: Երթը, սակայն, խաղաղ չի անցել: Ադրբեջանցիները հարձակվել են մեր հայրենակիցների վրա, կոտրել նրանց մեքենաները, պատռել դրոշները: Միջադեպի հետևանքով տուժել է երթի մասնակից հայերից մեկը, հարուցվել է քրեական գործ, 3 ադրբեջանցի ձերբակալվել է:

Ի աջակցություն Արցախի և ընդդեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի ակցիաներ են անցկացվել նաև Լոնդոնում, Պրահայում, Ժնևում և Իսայելում: Մեր հայրենակիցների պահանջը նույնն է՝ չլռել և դատապատել թուրք-ադրբեջանական հանցավոր քաղաքականությունը, չսատարել ահաբեկչությանը, ճանաչել Արցախի անկախությունը: Իսրայելի մեր հայրենակիցներն էլ պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

«Զինուժ մեդիան» անդրադարձել է Գյանջա քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքանայի տարածած ստերին, համաձայն որոնց Հայաստանի տարածքից հարվածներ են հասցվել քաղաքին: Տեսանյութում ոչ միայն կետ առ կետ բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը, այլև բացատրվում է, թե ինչպիսի պարզունակ միջոցների է դիմում հակառակորդի քարոզչամեքենան՝ ապատեղեկատվություն տարածելու համար:

Եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի: Եվրոպայի հայերը շարունակում են փակել միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա: Մեր հայրենակիցներն այսօր՝ վաղ առավոտից, ժամեր շարունակ փակ են պահել Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։

Արցախի Գիշի  գյուղի բնակիչները պատերազմն արհամարհում են: Նույնիսկ այս օրերին իրենց սովորույթներից չեն հրաժարվում՝ և՛ հյուր են ընդունում,  և՛ հյուրին մի լավ հյուրասիրում:  Այստեղ մեծից փոքր վստահ են՝ հաղթանակի լուրը շուտով կլսեն: Վստահում են թե՛ արցախ

Ռազմաճակատում կռիվ տվող ամեն զինվոր լավ գիտի իր խնդիրն ու անելիքը: Երիտասարդ զինծառայող Էդգար Մարկոսյանը հասցրել է հակառակորդի 10 տանկ ոչնչացնել, կանգնեցնել թշնամու բազմաթիվ շարասյուներ: «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել Արցախի մերօրյա հերոսի մասին, որի խիզախությունն արդեն «Ոսկե արծիվ» շքանշանով է գնահատվել:

«Ո՛չ վախենալու, ո՛չ հետքայլ անելու իրավունք չունենք, ոչ էլ մտածել ենք դրա մասին»,- ռազմաճակատ մեկնելուց առաջ հայտարարել են զինվորագրված տղաները: Նրանք նշել են, որ սահման են գնում մարտական տրամադրությամբ ՝ ընտանիքը, հայրենի հողը պաշտպանելու ու թշնամուն հաղթելու նպատակով: «Զինուժ» մեդիան ռազմաճակատ մեկնող զինվորագրված տղաների մասին տեսանյութ է հրապարակել։

Բացի Ստեփանակերտից և Շուշիից, թշնամին գիշերը թիրախավորել է նաև այլ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղը: Բարեբախտաբար զոհեր չկան, նախնական տվյալներով՝ վիրավորվել է քաղաքացիական երեք անձ: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Արցախի մեր գործընկերներն են հարվածից րոպեներ անց եղել Շոշում:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։