Items filtered by date: Հինգշաբթի, 30 Հունվարի 2020
Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 21:15

Էպիկենտրոն 30.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 20:30

Անցուդարձ 30.01.2020

Published in Անցուդարձ

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը փետրվարի 10-ից 13-ը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս անգամ հավաքականում կան նաև նոր անուններ: Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 10 ըմբիշ:

Ոստիկանապետի պաշտոնակատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ: Արման Սարգսյանի խոսքով՝ հնչել են բավական սուր հարցեր, որոնք վերաբերել են Ոստիկանության գործողություններին, մասնավորապես, վերջին օրերի աղմկահարույց ձերբակալություններին: Արման Սարգսյանը լրագողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև քաղաքական հետապնդումների վերաբերյալ հայտարարություններին: Խնդրի մասին խոսել է նաև Ալեն Սիմոնյանը: Ազգային ժողովի նախագահի տեղակալը, «Էպիկենտրոն»-ի հարցին ի պատասխան, նշել է, թե ինչ նկատի ուներ վարչապետն, ասելով, որ ՍԴ խնդիրը շուտով կհանգուցալուծվի:

Արամ Թանանյանը նշանակվել է Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ: «Մենք արդեն հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները՝ փորձելով դրանց տալ լուծումներ, որոնք կլինեն արագ, օպերատիվ, հիմնավորված»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թանանյանը: Գործադիրը փոփոխության է ենթարկել հոգեբուժարաններում մեկուսացնելու պայմաններն ու կանոնները, բարձրացվել է կալանավայրերի աշխատակիցների աշխատավարձը: Նիստի ավարտից հետո Արդարադատության նախարարն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորմանը: «Արփինե Հովհաննիսյանին հանձնաժողովում չընդգրկելը եղել է քաղաքական որոշում»,- ասել է Ռուստամ Բադասյանը: Արփինե Հովհաննիսյանի արձագանքը չի ուշացել:

ԵԽԽՎ-ն այսօր քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։ «Զարհուրելի է, երբ Ալիևը, խոսելով Ադրբեջանում քաղբանտարկյալների և ժողովրդավարության մասին, հայտարարում է՝ «ժողովրդավարությունը խնձոր չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ գնաս ու գնես շուկայում»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի Խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը: Բուռն քննարկումից հետո ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունել է իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը:

Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 30.01.2020

Published in Մուլտիկնիկ

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը ԵԽԽՎ-ում, վեհաժողովը բուռն քննարկումից հետո վավերացրել է ռուսական պատվիրակության հավատարմագրերը: 33 պատվիրակություններից 18-ը՝ այդ թվում Հայաստանը, սատարել են Ռուսաստանին: «Ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը»,- Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների բողոքարկման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: Ելույթում նա անդրադարձել է նաև հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի և Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։