Items filtered by date: Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019 22:05

Էպիկենտրոն 17.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2019 20:35

Անցուդարձ 17.07.2019

Published in Անցուդարձ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումներ: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ քննարկմանը հրավիրել են նաև Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարներին, որոնք, սակայն, չեն ներկայացել: Պատգամավորը դա համարել է անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հայտնել, որ դիմելու է վարչապետին՝ պարզաբանում ստանալու համար: Լսումների ընթացքում որոշում է կայացվել ստեղծել մոնիթորինգի հանձնաժողով: ԲՀԿ խմբակցությունը խնդիրը պահելու է ամենօրյա ուշադրության կենտրոնում և քննարկմանը հնչած կարծիքներն ու տեսակետներն ուղարկելու է գործադիրին:

Երեք տարի առաջ այս օրը Սասնա Ծռերը զինված հարձակմամբ գրավեցին ՊՊԾ գունդը: Զոհվեց երեք ոստիկան: Սասնա ծռերի գործով այժմ երկու ամբաստանյալներ դեռ կալանքի տակ են: Ծռերը այսօր ասուլիս են հրավիրել, դիմել իշխանությանը՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու պահանջով: Նրանք երեք տարի առաջ տեղի ունեցածը հուլիսյան ապստամբություն են կոչել, շնորհավորել միմյանց, իսկ ՊՊԾ գնդի դիմաց քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել, հարգանքի տուրք մատուցել զոհված ոստիկանների հիշատակին:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ ունենք, և դրանք կրում են համակարգային բնույթ,հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը: «Անցյալ տարի էլ, այս տարի էլ քրեակատարողական հիմնարկներում արձանագրել ենք գերբնակեցման դեպքեր»,- ասել է Արման Թաթոյանը՝ ամփոփելով «Փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը» մոնիթորինգի արդյունքները: Հիմնարկների արհեստական բեռնաթափման հաշվին հարցը կարգավորելը օմբուդսմենը ճիշտ չի համարել: Ուսումնասիրվել են նաև անազատության մեջ գտնվող անձանց տեղափոխող տրասնպորտային միջոցները: Պարզվել է, որ դրանցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Ըստ Արման Թաթոյանի՝ քրեակատարողական հիմնարկների համար առաջին խնդիրը բժշկական ծառայությունների հարցն է:

Էլեկտրաէներգիայի վերջին խափանումները շատերին մի քանի ժամով հիշեցրին հեռավոր 90-ականները: Ոլորտի մասնագետները հավաստիացնում են՝ արտաքին միջամտություն չի եղել, ոչ էլ հաքերային հարձակում, սկանդալային վերլուծություններին էլ պետք է հումորով մոտենալ: Ցանկացած դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս ավելի լրջորեն մոտենալ համակարգի արդիականացմանը: Նոր ատոմակայանի մասին էլ ԱՄՆ-ում խոսել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսական հուսալիության բարձրացման գործում փոխվարչապետն առանձնացրել է միջազգային դոնոր ընկերությունների հետ աշխատանքը:

Հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան Վանաձորում նորից մեծ իրարանցում է առաջացրել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ քաղաքի հարյուրավոր բնակիներ մեկնել են Արցախ՝ տեսակցելու իրենց զինվորներին: Ծնողները դատարկաձեռն չեն գնացել, հիմնադրամը սնունդով, քաղցրավենիքով ու հիգիենիկ պարագաներով լի ծանրոցներ է ուղարկել մեր հայրենիքի պաշտպաններին, հոգացել մեկնողների ուղևորափոխադրման հարցն ու ճանապարհածախսը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։