Items filtered by date: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019
Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019 22:15

Էպիկենտրոն 30.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 30.04.2019

Published in Անցուդարձ

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 937 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով եղել է 63 զոհ և 1400 վիրավոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվը 169-ով ավելացել է, փոխարենը նվազել է զոհերի թիվը: 51-ով ավելացել է նաև առանց համարանիշի, կեղծված և փոխարինված համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարողների թիվը: ՃՈ պետը Եգոր Կարապետյանն ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները, խոսել կատարված աշխատանքների մասին: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք ճիշտ են լուրերը, թե ճանապարհային ոստիկանները պասիվ են, և ու՞մ է պատկանում արագաչափերի բիզնեսը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն ու ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Նախ կայացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով, ապա` ընդլայնված կազմով հանդիպումները: «Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք առնչվում են հասարակության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի խումբ փաստաթղթեր: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել օգոստոսին՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում:

Խորհրդարանում այսօր հանրային քննարկման է դրվել հարկային օրենսգիրքը: Փաստաթղթի նոր փոփոխությունները լսումներին մասնակցող տնտեսվարողների մոտ դժգոհություն են առաջացրել: Նրանցից շատերին մտահոգում է ակցիզային հարկը, որը թույլ չի տալիս բիզնեսն առաջ տանել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատել է, որ թեև կառավարության ծրագրում խոսվում է աղքատությունը հաղթահարելու մասին, սակայն ակցիզային հարկով աղքատությունը միայն խորանում է: Միքայել Մելքումյանն էլ նշել է, որ տնտեսական հեղափոխության նախադրյալ համարվող ներդրումների մասին հարկային օրենսգրքում համապատասխան կետեր չկան:

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն այսօր հյուրընկալվել է Հայաստանի ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում: Հանդիպում-քննարկման նպատակն էր միասնական օրակարգ ձեւավորել` Արցախում մարդու իրավունքներին առնչվող հարցերը միջազգային կառույցներում հայաստանցի պատգամավորների օգնությամբ բարձրացնելու համար: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների խախտման կոնկրետ դեպքեր, որոնց հիմնական պատճառն այդ երկրի չճանաչված լինելն է ու Ադրբեջանի ճնշումը։ Նա նաև հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի զոհերից 23-ի գործերը քննվելու են Եվրոպական դատարանում:

Դավիթ Սանասարյանը խոստացել է կտրել իր ձեռքն այն լրատվամիջոցում, որը կներկայացնի իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ: Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Սանասարյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի միակ ելքը դրա կարճումն է, որովհետև փաստեր ու ապացույցներ չկան: 

Երեքշաբթի, 30 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 30.04.2019

Published in Մուլտիկնիկ

Դատարանը որոշել է «Սպայկա» ընկերության տնօրենին թողնել կալանքի տակ, Քննչական կոմիտեն ավարտել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենին առնչվող փողերի լվացման և յուրացման գործի նախաքննությունը, իսկ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել առերևույթ կեղծված դիպլոմ ներկայացնելու համար: Օրվա քրեական քրոնիկոնի մանրամասները` Հակոբ Գևորգյանի տեսաշարում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։