Items filtered by date: Ուրբաթ, 26 Ապրիլի 2019
Ուրբաթ, 26 Ապրիլի 2019 21:31

Քայլ առ քայլ 26.04.2019

Published in Քայլ առ քայլ
Ուրբաթ, 26 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 26.04.2019

Published in Անցուդարձ

Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կկայանա Մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանից բացի կմասնակցեն ֆուտբոլային 7 երկրների ուժեղագույն հավաքականներ: Ֆուտբոլային շունչը մայրաքաղաք Երևանում զգացվում է արդեն այսօր: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և մետրոպոլիտենի նախաձեռնությամբ այսօրվանից մինչև մրցաշարի ավարտը Եվրոպայի առաջնության բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթին հետևել է մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

«Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով»,- վերջին օրերի ամենաաղմկահարույց գործերից մեկին անդրադառնալով՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր մասնակցում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը ևս անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող բազմաթիվ հարցերի: «Ո՞ւր պիտի փախչեն, երկրագունդը փոքր է»,- այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը տարբեր հանցագործությունների համար մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի՝ հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ հարցին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ, խոսելով գեներալ Միհրան Պողոսյանի ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու մասին, ասել է՝ «Եթե բանակի գեներալը քաղաքական ապաստան խնդրեր, դա կհամարեի դավաճանություն»:

Մայիսյան հաղթանակների առթիվ Հայաստանում կանցկացվեն բազմաբովանդակ և հագեցած միջոցառումներ: Դրանք կմեկնարկեն ապրիլի 28-ին: Կասկադում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության և Ազատության հրապարակներում «Գեորգիևյան» ժապավեններ կբաժանվեն: Միջոցառումները կտևեն մինչև մայիսի 9-ը: Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկինն այսօր ներկայացրել է միջոցառումների աշխարհագրությունն ու ժամանակացույցը:

 

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մի քանի հարցերի հետ միասին քննարկել է այն միտումները, որոնք առկա են ԵԱՏՄ միասնական էներգետիկ համակարգում: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է գազի գնին: Արդյո՞ք կապույտ վառելիքի սակագինը կփոփոխվի և ո՞ր փուլում են «Գազպրոմի» հետ բանակցությունները: Այս և հանձնաժողովի նիստի օրակարգային մյուս հարցերը՝ Իզաբելա Հովհաննիսյանի տեսանյութում:

Երբ համադրվում են անգերազանցելի որակն ու կատարյալ շքեղությունը. Գերմանական BMW և Mini լեգենդար ապրանքանիշերի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Եուրոմոթորս» ընկերության շնորհիվ ԲՄՎ ԻՔՍ 7 և ԲՄՎ 7-րդ սերիայի վերջին գլուխգործոցներն արդեն Հայաստանում են: Շնորհանդեսին, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա են գտնվել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գործարարներ, օտարերկրացի գործընկերներ:

Ապրիլի 26-ը մտավոր սեփականության միջազգային օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթությունը: Երկրում նավթ, գազ, ոսկի, մոլիբդեն ունենալուց առավել կարևոր է միտք, գաղափար ունենալը,- ասել է վարչապետը «Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրով համաժողովին: Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև կանանց ձեռներեցությանը նվիրված միջազգային համաժողովին: «Հայաստանում շատ ոլորտներ կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն: Սա նշանակում է, որ նրանց ակտիվությունն ու ներգրավվածությունը պետք է խթանել բոլոր ոլորտներում»,- նշել է երկրի ղեկավարը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։