Items filtered by date: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 21:34

Էպիկենտրոն 25.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 20:45

Անցուդարձ 25.04.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 18:32

Dr. Դավիթ 25.04.2019

Published in Dr. Դավիթ

Արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ: «Բարգավաճ Հայասատան» խմբակցության պատգամավորները բոյկոտել են նիստը: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ իրենք չեն մասնակցելու քննարկումներին: Հիշեցնենք, որ խնդրահարույց նախագծով առաջարկվում է Հայաստան ներմուծվող ցեմենտի վրա կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ տուրք չի սահմանվում ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, ինչի հետևանքով տեղական արտադրողները հայտնվելու են անհավասար մրցակցային պայմաններում:

Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր, գլխավոր թեման եղել է «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» աղմակահարույց օրինագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս մեկ անգամ հերքել են տեղեկությունը, թե «Արարատցեմենտ»-ը գնվել է 200 հազար դոլարով: Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը կոնկրետ փաստերով հիմնավորել են, որ գործարանի ձեռքբերման ծախսերը գերազանցել են 10 միլիոն դոլարը: Ավելի ուշ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, թե, իբր, 2016թ-ին պետությունը ներել է «Արարատցեմենտ»-ի 500 միլիոն դրամի տույժ-տուգանքները: Հայտարարությանն անմիջապես արձագանքել է Իվետա Տոնոյանը, նշելով՝ «Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը, քանի որ 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանցեմենտ» գործարանին»: Դրանից հետո Թունյանը թե՛ ֆեյսբուքի իր էջում և թե՛ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիտում ներողություն է հայցել սխալ հայտարարության համար՝ նշելով, որ խոսքը «Հրազդանցեմենտ»-ի մասին էր:

Հինգշաբթի կառավարությունում հերթական նիստի օր էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այսօր ընդունված որոշման համաձայն՝ 370 հազար աշակերտներ ու հանրապետության բոլոր մանկավարժները հնարավորություն ունեն տարվա մեջ մեկ անգամ թատրոններ, համերգասրահներ ու թանգարաններ այցելել անվճար: Այսօրվա նիստում հաստատվել է նաև բուհական համակարգում անվճար տեղեր հատկացնելու կարգը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է ԱԱԾ սկանդալային տեսանյութի մասին, որը կալանավայրերից մեկում տիրող անօրինակության մասին էր: Իսկ ահա Դավիթ Սանասարյանի տեղակալը չի բացառել, որ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ԺՊ կարող է նշանակվել հենց ինքը:

Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 25.04.2019

Published in Մուլտիկնիկ

Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատուն կանխարգելելու և նրանց ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար փոխըմբռնման եռակողմ հուշագիր է ստորագրվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունները և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միասին կաշխատեն երեխաների իրավունքների պաշտպանության հերթական ձեռնարկի իրագործման ուղղությամբ:

Երեկ հազարավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առաջ: Նրանք ամոթի խոսք են հղել Թուրքիայի իշխանությանը՝ ժխտողական քաղաքականության համար: Մեր հայրենակիցներին է միացել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին,ով ասել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը մեկ բռունցք են դառնում, և ինքը հպարտ է լինել ամենահայաշատ քաղաքի քաղաքապետը: Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում էլ հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին: Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը մեր գործընկեր Արամ Արարատյանին ասել է, որ պետք է ձգտել, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչեն ոչ միայն առանձին նահանգները, այլև ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը: «Եթե փոքրիկ Հայաստանն ու Արցախը կարողանում են դեմ կանգնել Թուրքիային և Ադրբեջանին, ապա Միացյալ նահանգները ևս կարող է»,- նշել է դեմոկրատ կոնգրեսականը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։