Items filtered by date: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 23:07

Էպիկենտրոն 18.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Խորհրդարանն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, քննարկել է նաև Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու վերաբերյալ աղմկահարույց նախագիծը: Առաջին ընթերցմամբ ներկայացվող փաստաթղթով Հայաստան ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանվում, մինչդեռ ցեմենտի հումքի՝ կլինկերի ներկրման վրա մաքսատուրք չի կիրառվելու, ինչպես ներկայացված է եղել կառավարության առաջարկած նախնական տարբերակում: Նախագիծը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից ԲՀԿ խմբակցության պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է կառավարության դիրքորոշման փոփոխման պատճառը, և ինչու պետք է հանրապետություն ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք կիրառվի, իսկ կլինկերի վրա՝ ոչ:

Կառավարությունն այսօր հավանություն տվեց նաև այն նախագծին, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք բերի 15 աղբատար մեքենա 1 ընկերությունից: Հարցի քննարկմանը վարչապետի առաջարկով հրավիրվել էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա հայտարարել է, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիթեքի» աշխատանքը նորմալ է եղել, սակայն հետո սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է: Իսկ ահա Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքապետի մամուլի խոսնակի հրավիրած արտահերթ ասուլիսին հայտարարել են, որ աղբատարների գնման գործընթացն անօրինական է , իսկ որոշումը կայացվել է միանձնյա: Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներն, ի նշան անհամաձայնության, լքել են դահլիճը:

Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 18.04.2019

Published in Անցուդարձ

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր տվեց վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկի պատասխանը. Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են: Մինչև ԱԱԾ հայտարարությունը, որը տարածվեց երեկոյան, Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր իր ենթակաների ներգրավմամբ քննվող քրեական գործին: «Որևէ մեկը, որևէ կառույց չի կարող ինձ կապել կոռուպցիոն որևէ երևույթի հետ: Հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- հայտարարել էր Սանասարյանը:

Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019 19:26

Dr. Դավիթ 18.04.2019

Published in Dr. Դավիթ

«Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, ինչը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ»,- տեղեկացրել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հնարավոր է՝ սննդի պատրաստումն այլ կազմակերպության վերապատվիրակվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կես կատակ, կես լուրջ արձագանքել է՝ «Պատրաստ եղեք, որ ես մի օր կարող է մտնեմ մի քրեակատարողական հիմնարկ ու սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք»: Նիստի ընթացքում կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությունը՝ օտարերկրյա ներդրումների իրականացման նպատակով: Կառույցը կզբաղվի 10 միլիոն դոլարը գերազանցող ներդրումների աջակցությամբ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Ծախսը կկազմի 103 միլիոն դրամ:

Խորհրդարանն ընդունել է Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը: Կողմ է քվեարկել յոթանասունմեկ, դեմ՝ քառասուն պատգամավոր: Կառավարության օպտիմալացմանը դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայասատան» խմբակցությունները: Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ նման փաստաթղթով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով վարչապետին առաջարկվում է վերանայել Ֆինանսների նախարարի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը, չի ընդունվել:

Այսօր առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել Քանաքեռի զորամասում: Առավոտյան տեղի զորանոցից կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա պայմանագրային զինծառայող Նարեկ Սաֆարյանը: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Թե ինչպե՞ս է զինծառայողը հրազենային վիրավորում ստացել, կպարզեն իրավապահ մարմինները: Քննչական կոմիտեն գործ է հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Տարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։