Items filtered by date: Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկել են իրենց հուզող մի շարք հարցեր, լսել դատավորի թեկնածուի տեսլականը: Գոռ Հովհաննիսյանը, ում թեկնածությունն առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը, նշել է, որ ապրում և աշխատում է Գերմանիայում, դասախոս է, գիտությունների դոկտոր, անկուսակցական: Նա հանդիպումներ կունենա նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:

Աշխատանքային գործունեության մեկ տարին է ամփոփել բարձրագույն դատական խորհուրդը: Կառույցի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի գործունեությունն ուղղված է անկախ արդարադատության իրականացմանը: Խորհրդի հիմնադրմանը նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը»,- ասել է նա: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Բարձրագույն դատական խորհրդի հիմնադրմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենն ու Արդարադատության նախարարը: Լրագրողների հետ զրույցում նրանք խոսել են վերջին շրջանի աղմկահարույց թեմաներից:

Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 10.04.2019

Published in Մուլտիկնիկ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր, հանդիպել տարբեր բնակավայրերի խաղողագործների հետ: Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Նոր Ամասիայի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև գյուղացիներին հետաքրքրող հարցերին, հենց տեղում լուծում տվել մի շարք խնդիրների: Նա վստահեցրել է, որ անկախ երկրում տիրող քաղաքական իրավիճակից՝ մշտապես կանգնած է լինելու հողի մշակի կողքին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։