×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2018
Երեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2018 20:50

Ձայնային հարված 04.08.2018

Published in Music Սթար

<<Մոսկվա>> կինոթատրոնում տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամների հետ: Դիմելով իր կուսակից ընկերներին և հանրությանը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական թիմն այս օրերի ընթացքում մշակել և առաջիկայում երևանցիների դատին է ներկայացնելու քաղաքի զարգացման հզոր և իրատեսական ծրագիր: <<Բարգավաճ Հայաստան>>  կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը  մասնակցելու է հզոր ու համախմբված թիմով և Երևանի առջև ծառացած խնդիրների լուծման իրատեսական ծրագրով>>,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա ներկայացրել է երևանցիներին հուզող առաջնահերթ խնդիրները՝ շեշտելով, որ դրանց լուծմանը հնարավոր է հասնել կարճ ժամանակում, եթե իհարկե քաղաքային իշխանության ղեկը ստանձնեն սրտացավ ու բանիմաց մարդիկ:

Երեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2018 17:35

Հերթական ահազանգը Նաիրա Զոհրաբյանին

Եկմալյան փողոցի նախկին բնակարանների տերերը կրկին բողոքի ակցիա են անցկացրել իրենց երբեմնի բնակավայրում: Խաբեության անդյունքում արդեն 13 տարի սեփական բնակարանները կորցրած քաղաքացիները պահանջում են իրենց հանձնել պայմանագրով իրենց պատկանող բնակարանները:Ահազանգին հերթական անգամ արձագանքել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը վստահեցրել է, որ կանգնած է բնակիչների կողքին և նրանց է ներկայացրել նախատեսվող հետագա քայլերը: Բնակիչներն էլ նշել են, որ հավատում և վստահում են Նաիրա Զոհրաբյանին: Մանրամասները՝ Հակոբ Գևորգյանի տեսանյութում:

Աննախադեպ մարզական միջոցառում Հայաստանում:Սառցե հրապարակի համաշխարհային սահորդները հոկտեմբերին կլինեն Երևանում: Գեղասահքի աշխարհի առաջնությունը անցկացվելու է մեր երկրում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը լրագրողների առաջ անկեղծացել է իր ղեկավարած կառույցի, պաշտոնավարման 100 օրվա և ստացած ժառանգության մասին: Ամփոփիչ ասուլիսին հետևել է Աիդա Կարապետյանը:

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփման հերթն այսօր էլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարինն էր:«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը հնարավոր է ավարտվի 5 տարում, հնարավոր է 10-12 տարում»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարել է նախարար Աշոտ Հակոբյանը: Բայց աշխատանքների դադարեցման մասին խոսք չկա: Միջանցքի կառուցումից հետո որոշ հատվածներ վճարովի կլինեն: Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ վերջնական փուլում է գտնվում Հայաստանում միասնական ուղևորափոխադրման ցանցի ներդրման հաշվարկների աշխատանքը:

Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի  միջոռմանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են թե՛ Հայաստանի ներքին օրակարգին, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այսպիսով՝ Փաշինյանը մեկնաբանել է վերջին օրերի ամենաբուռն քննարկվող թեմաները: Ազգային անվտանգության ծառայության պետն էլ տեղեկացրել է՝ սահմանափակելու է իր հարցազրույցները: Այդուհանդերձ, նա պատասխանել է որոշ՝ այդ թվում Հայասատանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնում իր առաջադրմանը վերաբերող հարցին:

Երեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2018 17:34

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ-աշխատակցի օրն է

Այսօր ԱԻՆ աշխատակցի օրն է: Այդ առիթով նախարարությունում տեղի է ունեցել տոնական շքերթ, աշխատակիցները ցուցադրական ելույթներ են ունեցել: Օրվան նվիրված տոնական շքերթին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը,այլ պաշտոնյաներ,  դիվանագետներ: Վարչապետը աշխատակիցներին մաղթել է քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ, դիմելով աշխատակիցներին, ասել է , որ իրենց  պրոֆեսիոնալիզմի, անձնվիրության  և խիզախության շնորհիվ  ժողովուրդն ունի  այն վստահությունը, որ ամենադժվար պահին Արտակարգ իրավիճակների նախարության աշխատակիցներն  իրենց կողքին են լինելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։