Items filtered by date: Հինգշաբթի, 15 Մարտի 2018
Հինգշաբթի, 15 Մարտի 2018 23:22

Էպիկենտրոն 15.03.2018

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 15 Մարտի 2018 20:20

Անցուդարձ 15.03.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 15 Մարտի 2018 19:26

Dr. Դավիթ 15.03.2018

Published in Dr. Դավիթ

Մարտի 14–ին, այցելելով ԱՄՆ Կոնգրես, Բակո Սահակյանը հանդիպել է արտաքին հարցերի հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախի և Միացյալ Նահագների հարաբերություններին, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահն Արցախի Հանրապետության պետական պարգևներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների և սենատորների՝ Արցախին սատարելու և Արցախի ու ԱՄՆ հարաբերության զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Անվտանգ սնունդ. թվային լուծումներ խորագիրը կրող համաժողովին: Մեկ հարկի տակ հավաքված սննդամթերքի պատասխանատուներն ու սպառողների իրավունքների պատասխանատուները ներկայացրել են սննդամթերքի ոլոտում կատարված բարեփոխումները ու խնդիրները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հայտարարել է, որ պատրաստ են աջակցել սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը խնդիրները վերացնելու համար:

Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի արդյունքն է այսօր ամփոփել վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, նաև գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, այդ թվում՝ առևտրատնտեսական գործակցության ոլորտում: Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել պայմանավորվածությունները նշված ժամկետներում կատարելու համար:

Հաշվի առնելով համապետական ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցները՝ Հայաստանի Կառավարությունը որոշել է փոփոխել Ընտրական օրենսգիրքը: Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել է նախագիծ, որով Կառավարությունը հիմնականում ուժային կառույցների աշխատակիցներին արգելում է կատարել նախընտրական քարոզչություն և՛ աշխատանքի ժամանակ, և՛ աշխատանքից հետո: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկել է նույն արգելքը կիրառել նաև ուսուցիչների, դպրոցների տնօրենների և բուժաշխատողների վրա, սակայն Կառավարությունն ու հանձնաժողովը չեն համաձայնել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։