Items filtered by date: Շաբաթ, 22 Դեկտեմբերի 2018
Շաբաթ, 22 Դեկտեմբերի 2018 18:40

Էպիկենտրոն 22.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վանաձորում: Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրակարգին: Փաշինյանը հայտնել է, որ իր համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև կառավարման համակարգում սպասվող օպտիմալացմանը, շեշտել՝ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օպտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար:

Եվրասիական փորձագիտական ակումբը գումարել է 5-րդ ամենամյա ժողովը, որին մասնակցել են Հայաստանում ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագիտական պատվիրակությունների ղեկավարներ ու ներկայցուցիչներ, Հայաստանի ԱԺ պատգամավորներ, գիտնականներ, փորձագետներ: Գիտաժողովին ներկայացվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության 4 տարվան, եվրասիական ինտեգրման իրողություններին ու հեռանկարներին վերաբերող զեկույցներ: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի կոչում է շնորհվել ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին:

Սահմանամերձ համայնքների, անապահով ընտանիքների, Արցախի ազատամարտի ու ապրիլյան քառօրյայի մասանկիցների երեխաներին տոնական անակնկալ է մատուցել վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը: Նրա հրավերով՝ 800 երեխաներ մայր թատրոնում դիտել են «Սառցե սիրտը» ներկայացումը: Աննա Հակոբյանը ևս դիտել է ներկայացումը՝ դստեր Արփիի հետ: Օրվա երկրորդ կեսին արդեն փոքրիկները վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ հետ այցելել են ժամանցի կենտրոններ:

Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների խումբն առաջիկայում Քոչարյանի գործը կուղարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պաշտպաններից Հայկ Ալումյանն ասել է, որ դիմումին պետք է կցվեն Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված եւ հրապարակված հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ալումյանի կարծիքով` Քոչարյանի դատավարության ամբողջ ընթացքը և դատավորի ընտրությունը եղել են խախտումներով, իսկ մարտի 1-ի իրադարձություններն ու դրան նախորդող օրերին արձակված 0038 հրամանն իրար հետ կապ չեն ունեցել: Պաշտպանն ասել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն այդ հրամանից տեղյակ չի եղել:

Էջմիածնում կրքերը կրկին թեժացել են: Քաղաքի բնակիչները երեկ գիշերվանից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ գրավի դիմաց ազատ արձակված Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի և զրկվի գեներալի կոչումից: Ակցիայի մասնակիցներն առավոտից փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը: Նրանք պնդում են, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կրկին ընտրվի կալանքը: Էջմիածնում ընթացող զարգացումներին հետևել է «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։