×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018
Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018 23:30

Մուլտիկնիկ 27.10.2018

Published in Մուլտիկնիկ

Անօրինական գործընթացների  23  դեպքի բացահայտում,  մոտ 60 չափագրողի աշխատանքի դադարեցում  Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:  Պաշտոնավարումը ստանձնելուց  110 օր անց ,  աշխատանքային գործունեությունն  ամփոփելիս, կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է ոլորտում առկա  չարաշահումներին և դրանց դեմ պայքարելու համար ներդրված կոռուպցիոն  ռիսկերի վերացման  մեխանիզմներին: Կոմիտեի նորանշանակ  նախագահը  ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ծրագրերը , անդրադարձել անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին արձանագրված գնաճին: 

«Երևանի քաղաքապետարանում մեկնարկած օպտիմալացման գործընթացը կամփոփվի դեկտեմբերի վերջին»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ ինքն արդեն սկսել է օպտիմալացման գործընթացը: «Եթե նախկին քաղաքապետն ուներ 9 խորհրդական, ինձ մոտ 4 խորհրդական են, 5 օգնականի փոխարեն ինձ մոտ 1 օգնական է»,-ասել է Մարությանը: Արտահերթ նիստում Երևանի ավագանին քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի հաստիքակազմն ընդլայնելու մասին որոշում է ընդունել: Մեկ այլ որոշմամբ, Երևանի ավագանու անդամներն իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց ամսական դրամական փոխհատուցում կստանան՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Երևանում այսօր մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանը հարթ չի անցել: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պատվիրակությունների ղեկավարները հրաժարվել են ընդունել կառույցի հոբելյանական մեդալները: Իսկ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը չի ժամանել Հայաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ տեղի ունեցածը չի ցանկանում քաղաքականացնել: Ի դեպ նման մեդալ տրվում է առաջին անգամ, այն պատրաստվել է եզակի քանակով: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Երեքշաբթի, 27 Նոյեմբերի 2018 11:13

Էպիկենտրոն 27.11.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։