×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018
Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 20:01

Արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի

Արդեն լուծաված խորհրդարանի նիստն այսօր էլ սկսվել է որոշ դժվարություններով: Պատգամավորների թիվը չի բավարարել քվորում ապահովելու և նիստը սկսելու համար: Արա Բաբլոյանը կոչ է արել ավելի պարտաճանաչ լինել, նաև կատակել է՝ ներկա պատգամավորներն արժանի են պարգևատրման: Ազգային ժողովն այսօր ավարտել է վիճակախաղերի, բուքմեյքերական ընկերությունների գործունեությունն արգելող Հանրապետականների նախագծի քննարկումը: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ չեն մասնակցելու նախագծի քվերակությանը: Պատգամավորի խոսքով՝ պետք չէ ինքնալուծարված խորհրդարան բերել նախագիծ, որը ոլորտում քաոս է առաջացնելու: Արագաչափերի ու կարմիր գծերի թեմային է անդրադարձել ԱԺ փոխնախագահը: Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ դրանք հանելու դեպքում սոցիալական լարվածությունը կթուլանա:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է: Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու որոշմանը: Հիշեցնենք, Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց: Նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ: Օրվա քրեաիրավական քրոնիկոնի ուշագրավ նորությունները՝ ներկայացվող տեսանյութում:

Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 15.11.2018

Published in Dr. Դավիթ

Արցախում առաջիկայում նոր աննախադեպ ծրագիր է սկսվելու, որը հնարավորություն է տալու ոռոգման նպատակով օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրերը: Ծրագիրը կյանքի կոչելու համար կներդրվի ավելի քան 100 մլն դոլար: Այս մասին հայտնել էր Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը և շեշտել, որ ծրագիրը դառնալու է Արցախի տնտեսական ամենախոշոր նախագծերից մեկը և ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման երաշխավորը: Սարսանգի ջրամբարի հիմնադրման 40-ամյակին եւ Արցախ ՀԷԿ ընկերության 11- ամյակին նվիրված միջոցառմանն Արայիկ Հարությունյանը հաստատել է իր հայտարարությունը և մանրամասներ ներկայացրել խոշորամասշտաբ նախագծի վերաբերալ:

Պետեկամուտների կոմիտեն երեկ հայտնեց, որ ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը, սակայն, անհիմն է համարում մեղադրաքները: Հրանտ Թադևոսյանն այսօր հրավիրած մամ«Գազպրոմ Արմենիան» չի ընդունում ՊԵԿ-ի մեղադրանքներըուլի ասուլիսում հայտնել է, որ չի ընդունում ՊԵԿ-ի այն հայտարարությունը, թե բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին, հունվար-մայիսի համեմատ, նվազել է ավելի քան 3 անգամ: Նրա խոսքով՝ կորուստներն անհնար է նույնը լինեն, որովհետեւ թվերը տարվա տարբեր եղանակներին նույնը լինել չեն կարող: ՊԵԿ նախագահն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կոմիտեի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Դավիթ Անանյանը, սակայն, չի նշել, թե որքան գումարի յուրացման մասին է խոսքը: «Դա համարվում է գաղտնի տեղեկատվություն»,-ասել է նա:

«Մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը»,- կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Պետք է բացառել և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու»: Գործադիրն այսօր մի շարք որոշումներ է ընդունել: Կապահովվի «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրականացումը: «Այնտեղ կա նաև ճարտարապետական հուշարձան հանդիսացող 8 միավոր շենք: Մեր քաղաքականությունն այն է, որ դրանք որևէ կերպ չպետք է վնասվեն»,- նշել է Փաշինյանը: Կառավարության մեկ այլ որոշմամբ մի քանի քրեակատարողական հիմնարկներում հիմնանորոգումներ կարվեն:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Աբովյան քաղաքում իր նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամաս: Ծանոթանալով թաղամասում մեկնարակած հողային աշխատանքներին՝ Գագիկ Ծառուկյանը աբովյանցիներին վստահեցրել է՝ սոցիալական բնակարանշինության ծրագրի նպատակն այն է, որ մարդը կարողանա իր աշխատավարձով բնակարանի տեր դառնալ: Երիտասարդական բնակելի թաղամասում նախնական հաշվարկով կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք, թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: «Անգամ ձմռանը շինարարական աշխատանքները չեն դադարելու»,- խոստացել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Աբովյան քաղաքում իր նախաձեռնությամբ նոր կառուցվող երիտասարդական բնակելի թաղամաս: Ծանոթանալով թաղամասում մեկնարակած հողային աշխատանքներին՝ Գագիկ Ծառուկյանը աբովյանցիներին վստահեցրել է՝ սոցիալական բնակարանշինության ծրագրի նպատակն այն է, որ մարդը կարողանա իր աշխատավարձով բնակարանի տեր դառնալ: Երիտասարդական բնակելի թաղամասում նախնական հաշվարկով կառուցվելու է 9 և 10 հարկանի 17 բնակելի շենք, թաղամասն ունենալու է նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակներ, զրուցարաններ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և բնակիչներին անհրաժեշտ բոլոր հարմարությունները: «Անգամ ձմռանը շինարարական աշխատանքները չեն դադարելու»,- խոստացել է Գագիկ Ծառուկյանը:

Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 11:21

Էպիկենտրոն 15.11.2018

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 11:20

Անցուդարձ 15.11.2018

Published in Անցուդարձ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։