Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է: Դա է վկայում 5 տարին մեկ հրապարակվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալները և գիտաչափական համակարգի միջոցով չափման արդյունքները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօր ներկայացրել է գիտության գիտության զարգացման միտումներ, խոչընդոտներն ու հնարավորությունները: Նա նաև անդրադարձել է տարկետման իրավունքի սահմանափակման և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նոր նախագծին:
Կառավարության և ՄԱԿ – ի նախաձեռնությամբ բացվել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարական կենտրոնը, որը գործում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում: Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ՄԱԿ – ի մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, կառավարության անդամներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նրանք պահանջում են ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել, թե ինչպես են կուտակել հսկայական ունեցվածք կառավարության անդամները, հատկապես Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաները: Առեւտրականները բողոքի ցույց են անցկացրել խորհրդարանի շենքի դիմաց: Նրանց նամակին արձագանքել են Ծառուկյան խմբակցության պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ առեւտրականների խնդիրը Ծառուկյան խմբակցության սկզբունքային հարցերից մեկն է:
Այսօր մեկնարկած Ազգային Ժողովի հերթական քառօրյա նստաշրջանի սկզբում Ծառուկյան խմբակցության պատգամավորները անդրադարձել են վերջին շրջանում առևտրի տարբեր կենտրոնների աշխատակիցների նկատմամբ գործադրվող հարկային ճնշմանը: Փոքր և միջին առևտրով զբաղվող ձեռներեցների նկատմամբ կատարվող իրադարձությունները նրանք համարել են բացահայտ տեռոր՝ մատնանշելով այն ոլորտները, որտեղ Պետեկամուտների կոմիտեն կարող է ստուգումներ իրականացնել և չարաշահումներ հայտնաբերել: Ծառուկյան խմբակցության տեսակետը պաշտպանել է նաև ընդդիմադիր Ելք խմբակցությունը: Նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բազմիցս փորձել է անջատել վարման կարգով ելույթ ունեցող պատգամավորների խոսափողները: Չնայած դրան՝ հազարավոր ստորագրություններ ուղարկած առևտրականների խնդրի մասին պատգամավորներին հաջողվել է բարձրաձայնել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv