Items filtered by date: Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2017

Ազատության հրապարակից սկսվել է Փյունիկ միության հաշմանադամություն ունեցող անձանց մարաթոնը դեպի Մայր Աթոռ: Ամենամյա երթի մասնակիցները մայրաքաղաք են ժամանել տարբեր մարզերից՝ յուրաքանչյուրն իր երազանքի համար է դուրս եկել երթի, իսկ մարաթոնի ընդհանուր նպատակը հանրության իրազեկության բարձրացումն է: Երթն անցկացվում է Փյունիկ միության հիմնադրումից՝ 1992-ից ի վեր:

Ինչպես վերացնել խնդիրը: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այսօր անդրադարձել է տարիներ շարունակ քաղաքացիներին մտահոգող խնդրին և նշել դրա պատճառները: Խնդիրը կարգավորելու վերաբերյալ երեկ հանձնարարություն է տվել նաև կառավարության ղեկավարը:

Օրերս Ստամբուլի օդանավակայանում ոստիկանները բերման են ենթարկել Թուրքիայում «Անադոլու Կուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, գործարար Օսման Քավալային: Դեռևս պաշտոնական հայտարարություն չկա, թե ինչ պատճառով է գործարարը հայտնվել ոստիկանությունում: Միջադեպին այսօր անդրադարձել են «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը և Թուրքիայից հասարակական, քաղաքական գործիչ, լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը, նշելով, որ այդ երկրի դեմ բացասական տրամադրված բոլոր մարդիկ Օսման Քավալայի գործունեության շնորհիվ սկսել էին տեսնել Թուրքիայի ժողովրդի, Անատոլիայի բոլոր այն լավ կողմերը, որոնք մոռացության էին մատնվել 1915 թվականից ի վեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան թեմայով միջազգային աշխատաժողովի ընթացքում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կազմակերպած գալա ընթրիքին: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը կարող է տալ տեսանելի արդյունք:

Հայ ծանրորդները Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գրանցել են աննախադեպ արդյունք: Մեր թիմը նվաճել է մեկ տասնյակից ավելի մեդալ, իսկ Սոնա Պողոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը հռչակվել են Եվրոպայի չեմպիոն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։