Նորություններ

Այսօր մեկնարկել է երիտասարդների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, այն կավարտվի օգոստոսի 31-ին: Մրցույթի արդյունքներով կձևավորվի Հայաստանի երիտասարդների բռնցքամարտի հավաքականը, որն էլ կմասնակցի Չեռնոգորիայում հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի դաշտային հատվածում հրդեհի պատճառով ուժգին պայթյուններ են եղել: Պայթել է պահեստավորված ռազմամթերքը, որի պատճառով մի քանի բնակարանի ապակիներ են կոտրվել: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ուժգին պայթյունի ձայները լսվել են…
«Սյունքի մարզը ներկա պահին Հայաստանից կտրված չէ», - հայտարարել է Հայաստանի վարչապետն՝ առաջարկելով այլընտրանքային՝ Կապան-Աղվանի ճանապարհը: Ընդդիմադիրները խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից միջադեպի հետ կապված մանրամասներ են պահանջել: Հարց ու պատասխանից հետո Ազգային ժողովը 70 կողմ ձայներով…
Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքը տարբեր ձևաչափերով շարունակվում է: Պահանջում են կասեցնել բազմաբնակարանի շինաշխատանքներ: Առաջին անգամ մեկ հարթակում խնդրի լուծման ուղիներն են փնտրել բոլոր կողմերը: Բնակիչ-կառուցապատող-քաղաքապետարան ու փաստաբան առցանց քննարկմանը հետևել է Մարիամ Ավանեսյանը:
Ուսումնական տարվան ընդառաջ՝ հնչել է գլխավոր հարցի պատասխանը: Դասերը լինելու են առկա ձևաչափով: Կրթական գերատեսչությունը, սակայն, համավարակի աճի պայմաններում, որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կկիրառի: Ինչ խստացումներ կլինեն ու որ դեպքում՝ ռեպորտաժում:
Եռամսյա զորահավաքի առաջին օրը զինկոմիսարիատներից ծառայության են մեկնել մինչև 53 տարեկան շարքայիններն ու ենթասպայական և սպայական կազմերի մինչև 55 տարեկան պահեստազորայինները: Հավաքների ընթացքում քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները օգտվելու են զինծառայողների համար սահմանված սոց-արտոնություններից: Վարժանքներից…
Կառավարության ծրագրի նախորդ օրն ընդհատված քննարկումն այսօր վերսկսվել է դարձյալ լարված պայմաններում: Պատգամավորների միջև վեճ է սկսվել, խորհրդարանականները միմյանց ուղղությամբ շշեր են նետել, երբ իշխանական խմբակցությունից Հայկ Սարգսյանը սկսել է խոսել նախորդ իշխանության բացթողումների մասին:…
Կաշառքի և փողերի լվացման հոդվածներով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է: Պաշտպանական կողմը մեղադրել է դատավորին մասնագիտական թերացումների համար ու հայտարարել բացարկի միջնորդության մասին: Այսօրվա դատական նիստին մեղադրյալները…
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները շարունակում են կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները: Տարբեր վարչական շրջաններում ամեն օր հսկվում է նաև հանրային տրանսպորտը: Սահմանափակումներով ու խստացումներով պայմանավորված միկրոավտոբուսներում արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը: Ի՞նչ է անում…
Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում այսօր դարձյալ չեմպիոնական ծափեր են հնչել: Հայրենիք վերադարձած բռնցամարտի պատանիների հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում հաջողությունից հետո նոր, ավելի բարձր նշաձող է սահմանել: Մինչև նոր ստուգատեսը՝ պատանի չեմպիոններից մեկին այսօր մեծարել են հայրենի…
Գյումրիում հորդառատ անձրևի պատճառով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ: Մոտ 20 րոպե տևած անձրևից հետո անանցանելի վիճակ է ստեղծվել: Որոշ փողոցներում չկան ջրահեռացման համակարգեր, եղածներն էլ չեն կարողանում մեծ ծավալի ջուրը հեռացնել: Կոյուղաջրերը լցվել…
Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը խորհրդարանում մեղմ ասած հարթ չի անցնում: Միջադեպ է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների ու պատգամավորների միջև, երբ ԱԺ-ի նախագահի պահանջով անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:…
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է Եռաբլուր զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ընտրության քվեարկությունը: Եռաբլուրում զոհերի հարզատների մասնակցությամբ հավաք-ժողովում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է՝ առանձնացված մի քանի տեսակի շիրմաքարերից ծնողներն իրենց ցանկությամբ կկատարեն ընտրություն: Եռաբլուրը…
Մեր այս ռեպորտաժը՝ դիմանկար է՝ ուժեղ և անկոտրում կամքի տեր մարդու մասին: Նա՝ Արցախից է: Հակառակորդի տիրապետության տակ հայտնված հարազատ Հադրութի կարոտն այսօր առնում է Տողի սարերից իր ձեռքով հավաքած ու խնամքով չորացրած բույսերից: Տարբեր…
Համավարակային վիճակը մեզ մոտ թեև լարված է, բայց՝ կառավարելի: Վերջին օրերին վարակի դեպքերի աճ է արձանագրվել 3-4 տարեկան երեխանների շրջանում, մի քանի օր առաջ էլ՝ հայտնի դարձավ, որ վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակով բուժում է ստանում…
Ֆիզիկայի գիտավանի թնջուկը չի հանգուցալուծվում: Բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի առաջ: Պահանջում են արգելել կառուցապատումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդիրը քննարկելու նպատակով ակցիայի մասնակիցներից մի քանիսին հրավիրել է հանդիպման:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։