Items filtered by date: Երեքշաբթի, 23 Մարտի 2021
Երեքշաբթի, 23 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 23.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 23 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 23.03.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 23 Մարտի 2021 19:00

Ձայնային հարված 23.03.2021

Published in Music Սթար

ԱԺ-ում այսօր նաև հայտարարությունների ժամ էր: «Շատ տարօրինակ կլինի, որ բոլոր բնագավառներում ձախողված քաղաքական մեծամասնությունը նորից վերարտադրվելու փորձ անի: Ինքը պետք է լավագույն դեպքում ընդդիմություն դառնա»,- հայտարարել է Միքայել Մելքումյանը: Պատգամավորներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են ներքաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերի:

Ավելի քան մեկ ու կես տարի ձգված նիստերից հետո «Մարտի 1»-ի գործը մտնում է դատաքննության փուլ, հայտարարել է Աննա Դանիբեկյանը: Դատավորի այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և հեռացել: Մինչև այդ թեժ բանավեճի մեջ են մտել երկրորդ նախագահի փաստաբաններն ու մեղադրող դատախազը: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Գևորգ Բաղդասարյանին՝ պնդելով, որ նա Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հետ:

ԱԺ-ում հերթական նիստերի մեկնարկը նշանավորվել է թեժ քննարկումներով: Օրակարգում եղել է նաև ռազմական դրությունը վերացնելու մասին ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը: ԱԺ նախագահը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել ընդդիմության առաջարկին: Բուռն են քննարկվել նաև ներքաղաքական հարցերը: Նաիրա Զոհրաբյանն ահազանգել է ՔԿՀ-ներում կալանավորներին ուղղորդելու մասին: Լիլիթ Մակունցը բոյկոտել է իր իսկ նախաձեռնած ճեպազրույցը՝ լրագրողների հարցերը որակելով վիրավորական: Իվետա Տոնոյանն էլ հայտնել է, թե ով է գլխավորելու ԲՀԿ-ի ցուցակը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունները: Մովսես Հակոբյանը խոսել է ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները հետ բերելու, բանակի չօգտագործված զինատեսակների, երկինք չբարձրացած ռազմավիացիոն կործանիչների, նաև ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսկ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու լավագույն լուծումն, ըստ Հակոբյանի, ընտրությունների անցկացումն է:

ՍԴ-ն սկսել է քննել սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դիմումը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը միջնորդել են,որ գործը քննվի հրապարակային: Միջնորդությունը չի ընդունվել,որոշվել է գործը քննել գրավոր՝ փակ դռների հետևում:Վիճարկվող հոդվածը հակասահամանադրական ճանաչվելու դեպքում 2-րդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Բարձր դատարանը որոշումը կհրապարակի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո:


Ավելի քան մեկ ու կես տարի ձգված նիստերից հետո «Մարտի 1»-ի գործը մտնում է դատաքննության փուլ,հայտարարել է Աննա Դանիբեկյանը: Դատավորի այդ որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը և հեռացել: Մինչև այդ թեժ բանավեճի մեջ են մտել երկրորդ նախագահի փաստաբաններն ու մեղադրող դատախազը: Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Գևորգ Բաղդասարյանին՝ պնդելով, որ նա Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմն ու Բուդապեշտում փայլուն ելույթ ունեցած մեր մարզիկները՝ Վազգեն Թևանյանն ու Արսեն Հարությունյանն այսօր խոսել են իրենց հաղթանակների մասին, ներկայացրել օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերը: Մարզիչների խոսքով՝ Արսենն ու Վազգենն այսօր ըմբշամարտի աշխարհում համարվում են ծագող աստղեր:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։