Items filtered by date: Հինգշաբթի, 04 Փետրվարի 2021
Հինգշաբթի, 04 Փետրվարի 2021 22:15

Էպիկենտրոն 04.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 04 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 04.02.2021

Published in Անցուդարձ

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում քաղցկեղի տարեկան մոտ 12 մլն նոր դեպք է արձանագրվում: Մահվան դեպքերի թիվը հասնում է 9.6 մլն-ի: Մեր երկրում ևս այս ցուցանիշը համեմատական է համաշխարհային վիճակագրությանը: Քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշը վերջին 3 տասնամյակում զգալի աճ է գրանցել:

Ֆրանցիսկոս պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ,դոկտոր Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր: Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը:

Միքայել Մելքումյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին:Աբբաս Բադախշան Զոհուրին պատրաստակամություն է հայտնել աջակցել ռազմագերիների վերադարձի գործընթացին և նշել,որ Թեհրանը հավատարիմ է Արցախի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը: Քննարկվել են նաև տնտեսական հարցեր: Կողմերը կարևոր են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումն ու երկկողմ առևտրաշրջանառության ավելացումը: Դեսպանը մտահոգություն է հայտնել այն փաստի վերաբերյալ,որ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Պետության արտաքին պարտքը մինչև տարեվերջ կկազմի մոտ 8.9 միլիարդ դոլար, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ֆինանսների նախարարը: Սփյուռքի հարցերով հանձնակատարն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում տիրող իրավիճակին: «Այս պահին հեռանալու ցանկություն ունեցողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը»,-ասել է Սինանյանը: Էկոնոմիկայի նախարարը չի պարզաբանել Իրանում իր գինարբուքի ու դրա հետևանքների մասին լուրերը: Իսկ Առողջապահության նախարարը չի կարողացել հիմնավորել, թե ինչու՞ է պետությունը վաճառում Արաբկիր ԲԿ-ի իր մասնաբաժինը:

Գյումրիի թիվ 25 դպրոցում ևս կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև սկսել են ավելի թեժանալ: Դասադուլ հայտարարած ուսուցիչներն ու երեխաների ծնողներն այսօր ձախողել են նորանշանակ տնօրեն Իրինա Բաղդասարյանի առաջին աշխատանքային օրը՝ արգելելով նրա մուտքը դպրոց: Ցուցարարների պնդմամբ՝ նոր տնօրենը փոխվարչապետ Ավինյանի հովանավորյալն է: Ինքը՝ Բաղդասարյանը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարում, որ բողոքի ակցիան այնքան էլ ինքնաբուխ չէ:

ԱԱԾ-ն հայտնել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքեր բացահայտելու մասին: Պարզվել է՝ կոչումով գնդապետ անձը, կաշառքի դիմաց կատարել է անօրինական մի շարք գործողություններ՝ տարբեր անձանցից ստանալով տարբեր չափի գումարներ: Հարուցվել է քրեական գործ, պաշտոնյան բերման է ենթարկվել: Բերման են ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող մոտ մեկ տասնյակ անձինք:

Գնաճի զսպման նպատակով իրականացված վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: Մասնագետների կանխատեսումներով՝ Կենտրոնական բանկի այս որոշումը կհանգեցնի վարկերի տոկոսադրույքների բարձրացման:Կտուժի նաև բիզնեսը,ինչն ինքնաբերաբար կհանգեցնի աշխատատեղերի և արտադրական ծավալների կրճատման:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։