Items filtered by date: Ուրբաթ, 29 Մայիսի 2020
Ուրբաթ, 29 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 29.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը տեսակապի միջոցով մասնակցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Նա այս պահին գտնվում է Ռուսաստանում: Հանձնաժողովականները նախկին պաշտոնյային մոտ 50 հարց են տվել: Անդրանիկ Քոչարյանը հատկապես Նալբանդյանի հետ քննարկումից հետո կարևորել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը՝ անդրադառնալով երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի կոնկրետիզացիայի վերաբերյալ հարցին: Մասնավորապես նշվում է, որ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարել վերացական մեկնաբանություն: Եվրոպական դատարանն ուշադրություն է հրավիրել նաև օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքի վրա: Պաշտպանական կողմը հայտարարում է, որ փաստաթղթում տեղ գտած պնդումները համապատասխանում են իրենց դիրքորոշումների հետ: Իշխանականները հակադարձում են:

«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ»,- պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մտահոգիչ վիճակագրություն, համաձայն որի՝ Հայաստանը 1 մլն բնակչին ընկող դեպքերով արդեն իսկ գերազանցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները՝ հավասարվելով Ռուսաստանին: Ստեղծված վիճակի պատճառն, ըստ երկրի ղեկավարի, հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ բոլորին կրկին կոչ անելով կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Երևանի ավելի քան 10-ը կանգառներում այսօր անցկացվել է իրազեկման ակցիա՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» խորագրով: Ողբերգություն է տեղի ունեցել Աղձքում. քույրերը մոր թաղման ժամանակ վարակվել են կորոնավիրուսով և մահացել: Ստացվել են նաև «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի աշխատակիցների թեստերի պատասխանները: COVID-19-ի հետ կապված այս և մյուս նորությունները՝ տեսաշարով:

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ տեսչական մարմինները մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցրել են 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17.572 ստուգում: Ոստիկանությունն էլ շարունակում է ուժեղացված ծառայությունը ամբողջ հանրապետությունում: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչև օրս կազմվել է 15.241 արձանագրություն:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է նոր նշանակումների մասին: Անվտանգության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Սամվել Բաբայանը, արտաքին քաղաքական գերատեսչությունը կշարունակի ղեկավարել Մասիս Մայիլյանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը: Արցախի նախագահն անդրադարձել է նաև նախօրեին Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարություններին: «Այն, ինչ ունեցել են 1994-ին, կունենան նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։