Items filtered by date: Երկուշաբթի, 03 Փետրվարի 2020
Երկուշաբթի, 03 Փետրվարի 2020 22:15

Էպիկենտրոն 03.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվել է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը: Դատարանը շարունակել է հետազոտել գործով ապացույցները: Ցուցադրվել է օպերատիվ միջոցառումների արդյունքում արված տեսանյութը, որտեղ Արսեն Դավթյանն իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: Դատարանի դահլիճում են եղել նաև ապօրինի որդեգրումների գործով բողոքող և իրենց երեխաներին կորցրած մայրերը:

Այսուհետև Հայաստանում հնարավոր է ստուգել և ախտորոշել չինական նոր կորոնավիրուսը: Հայաստանը ստացել է մահացու վիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերի առաջին խմբաքանակը: Ավելի քան 200 հետազոտության համար նախատեսված թեստերն անվճար տրամադրել է Ռուսաստանը: Անվճար հետազոտություն կարող են անցնել այն անձինք, որոնք ունեն հիվանդության ախտանիշներ կամ վերջին 14 օրում եղել են Չինաստանում: Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստով արդեն արվել է առաջին հետազոտությունը:

Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին՝ պնդելով, որ իրենց որդուն սպանել են: Նախօրեին նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ փորձելով զինծառայողի դին ոտքով հասցնել Երևան: Սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցություններից հետո Վահրամ Ավագյանի հարազատները դադարեցրել են բողոքը և վերադառնալով Հայթաղ գյուղ՝ հուղարկավորել մահացած զինվորին: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը այցելել է Ավագյանների ընտանիքին և որոշ մանրամասներ ճշտել: Մահացած զինծառայողի մայրն ու հարազատները նշել են, որ հավատում են նախարարին, իսկ իրենց պահանջը մեկն է՝ արդարություն: Մեր գործընկեր Վաչիկ Գրիգորյանը մեկնել է նաև Այգեկ գյուղ, որտեղ գտնվում է կասկածյալ Դավիթ Մովսիսյանի հոր՝ Առաքել Մովսիսյանի առանձնատունը:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը քննարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նպատակը հասարակական կազմակերպությունների հանրային հաշվետվողականության ապահովումն է: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է հաշվետվություն հրապարակել, եթե գույքի ստացման աղբյուր են հանրային միջոցները: Փոփոխություններից հետո գործունեության մասին հաշվետվությունը բոլոր հասարակական կազմակերպությունների համար կդառնա պարտադիր: Այն ժամանակին չհրապարակելու դեպքում նախատեսված է տուգանք 50.000 դրամի չափով:

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այսպիսով՝ «Մարտի 1»-ի գործով դատախազության բողոքը շարունակել է քննել անցյալ տարի Քոչարյանին կալանավորած դատավորը: Դատախազությունը պնդել է, որ նախաքննության փուլում «Մարտի 1»-ի իրադարձությունների տվյալների հրապարակումը կամ նույնիսկ դրանց հետ փաստաբանների ծանոթանալը վնասում է հանրային շահին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկել է, որ հանրային և մասնավոր շահերը պետք է իրար հավասարակշռեն, և չպետք է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքները ստորադասվեն:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծամասշտաբ ծրագրերի շարքը: Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որտեղ հարյուրավոր սահմանապահ զինծառայողներ արժանացել են հիմնադրամի նվերներին: Միջացառումներին մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, փոխանցել Գագիկ Ծառուկյանի բարեմաղթանքները: Նրանք նաև ջերմ շփում են ունեցել սահմանապահների հետ, լսել նրանց խնդիրներն ու խոստացել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է մեծամասշտաբ ծրագրերի շարքը: Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որտեղ հարյուրավոր սահմանապահ զինծառայողներ արժանացել են հիմնադրամի նվերներին: Միջացառումներին մասնակցել են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, փոխանցել Գագիկ Ծառուկյանի բարեմաղթանքները: Նրանք նաև ջերմ շփում են ունեցել սահմանապահների հետ, լսել նրանց խնդիրներն ու խոստացել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։