Items filtered by date: Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2020
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 13.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ազատության հրապարակում կայացել է 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը, որին մասնակցել են հազարավոր քաղաքացիներ: Չնայած ոստիկանական մեծաթիվ ուժերին, հրապարակը լեփ-լեցուն է եղել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մարդկանցով: «Ձախողված հրամանատարը, դավաճանը պետք է հեռանա, սա օրենք է»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները: ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ 17 կուսակցությունների լիդերներին հանրահավաքի մեկնարկից առաջ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: «Սա ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը սարսափում համաժողովրդական ցասման ալիքից»,- ասել է Տոնոյանը: Ավելի ուշ նա հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ: Իսկ հանրահավաքի ավարտին ՀՔԾ-ից ծանուցագրեր են ուղարկվել նաև ԲՀԿ-ական պատգամավորներին:

Մի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հարցաքննվել է նախորդ գործով՝ կապված ընտրությունների հետ: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահն ասել է. «Ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ, պարտված գերագույն հրամանատարը ամբողջ ժողովրդին դրել է ամոթալի վիճակում»: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հավելել է նաև, որ իշխանությունն այսօր ոչ թե Ծառուկյանից պետք է վախենա, այլ այն ժողովրդից, որին խաբել է: «Եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, այս վիճակը չէր լինի»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Վարդան Աթաբեկյանը լքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը և այսուհետև հանդես է գալու անկախ պատգամավորի կարգավիճակով: «Էպիկենտրոն»-ի հետ հեռախոսազրույցում Աթաբեկյանը նշել է, որ նման որոշում է կայացրել, քանի որ չի կարող հողերը հանձնելու պատասխանատվությունը կիսել իշխանությունների հետ: Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այդ քայլին գնալուց առաջ չի խորհրդակցել թիմակիցների հետ: Աթաբեկյանը պատմել է նաև, որ երբ խմբակցությունում իմացել են իր որոշման մասին, կեսգիշերին առանց զգուշացնելու մի քանի մեքենայով այցելել են իր տուն:

Մի քանի ժամ ՀՔԾ-ում գտնվելուց հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ: Մինչև ներս մտնելը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Հարցին, թե ինչու՞ են իրեն նորից ԱԱԾ հրավիրել՝ ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ծառուկյանից շատ են վախենում, ամաչում են, աչքերիս չեն նայում, դրա համար չեն թողնում անվտանգությունից տուն գնամ: Ես ամաչում եմ, որ ունենք այսպիսի վարչապետ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ ցանկացած մարդ անօրինականության համար պատասխան է տալու, և այս իրավիճակը երկար չի տևելու: ԲՀԿ նախագահը հայտարարել է նաև, որ եթե Փաշինյանը սեպտեմբերի 27-ին հրաժարական տար, ապա այս վիճակը չէր լինի:

«Վերադարձրե՛ք մեր Հադրութը». Տեղահանված հադրութցիներն այս պահանջով այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին հավաքվել: Նրանք պահանջում են, որ գոնե բանակցային սեղանին այդ չարաբաստիկ փաստաթղթի տրամաբանությունից հանվի Հադրութը: «Աններելի է Հադրութը թողնել թշնամու ագրեսիայի տակ»,- ասել են հուսահատ արցախցիները՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և հայ ժողովրդին տանում է անդունդ: Հադրութցի կանանցից մեկի ինքնազգացողությունը հավաքի ընթացքում վատացել է:

ԱԺ Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացված չի եղել հողերը հանձնելու մասին Փաշինյանի ստորագրած փաստաթղթի բովանդակությանը: Այս մասին այսօր հայտարարել է ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը: Փոխարենը հայտարարության մասին իմացել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ոչ միայն նա: Խորհրդարանում այսօր իշխանական մի քանի պատգամավորներ հավաքվել են Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում, որտեղից պարբերաբար բղավոցներ են լսվել:

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցի մեր հայրենակիցների համար բացվել են հատուկ գրասենյակներ: Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի խոսքով՝ քաղաքացիները սոցիալական ու իրավական խնդիրների դեպքում կարող են դիմել Հայաստանում բացված Արցախի կառավարության օպերատիվ շտաբ ու իրավական ծառայությունների գրասենյակ: Ծառայություններն առաջիկայում կգործեն Հանրապետության ամբողջ տարածքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։