Items filtered by date: Կիրակի, 25 Հոկտեմբերի 2020
Կիրակի, 25 Հոկտեմբերի 2020 20:05

Էպիկենտրոն 25.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արցախում ապրող քաղաքացիները վստահ են՝ սա լինելու է վերջին պատերազմը: Ապաստարաններում մնացած մարդիկ հավատում են, որ ինչպես հրետանու և հրթիռների դղրդացնող ձայնն են լսում,այնպես էլ շատ շուտով ՝ մեր զինվորների կերտած հաղթանակի ձայնն են լսելու:

Ուղիղ 4 շաբաթ առաջ Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ: Պատերազմի 29-րդ օրը ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները: Հրապարակվել են թշնամու հերթական ոչնչացված զրահատեխնիկան, խոցված ԱԹՍ-ն, ադրբեջանական պետհամարանիշերով «ԿԱՄԱԶ»-ը պատկերող կադրեր: ՖԲ-ի իր էջում ուշագրավ գրառում է արել Արծրուն Հովհաննիսյանը:«Ըստ հետախուզական տվյալների Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները»,-նշել է ՊՆ ներկայացուցիչը:

 

Մեր սահմանը պահողները պետք է հանգիստ լինեն, որ եթե իրենց հետ դժբախտ պատահար տեղի ունենա, իրենց ընտանիքները ապահով ձեռքերում կլինեն: Այս մասին նշել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Հիմնադրամը դիմելու է կառավարությանը, որպեսզի փոխհատուցման կարգը ավտոմատացվի, և հարզատները ստիպված չլինեն դիմում ներկայացնել: Ավետիքյանը նշել է, որ պատերազմում տուժածներին փոխհատուցում կտրամադրվի արդեն նոյեմբերից:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Fox News-ի հետ հարցազրույցում Ալիևի արած այն հայտարարությունը, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները, եթե Հայաստանը հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած բազային սկզբունքներին:«Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի: Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի: Հայկական կողմի համար այս պահին առաջնայինը հենց զինադադարն է»,- ասել է Գևորգյանը: Նույն հարցի վերաբերյալ խոսնակը մեկնաբանություն է տվել նաև «Արմենպրես»-ին:

Հայաստանի գլխավոր դատախազությունը փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ: Դասընթացներն անցկացվել են հատկապես լեռնային պայմաններում մարտական գործողություններ իրականացնելու հմտությունների և պատրաստվածության ձեռբերման նպատակով: Ընդ որում, անցկացվող վարժանքների, դասընթացների ընթացքում Թուրքիայի զինված ուժերի ծառայողները փոխանցել են, որ առաջիկայում հարձակում պետք է իրականացվի Արցախի մարտական դիրքերի վրա:

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանել պատգամավորներ Ֆրանիսայից: Նրանք այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:Պատգամավորներն անդրադարձել են Ֆրանիսայի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչման հարցին, հայտարարել, որ լծված են Հայաստանի ու Արցախի ժողովուրդներին օգնելու գործին:

Կիրակի, 25 Հոկտեմբերի 2020 08:40

Ես կամ 25.10.2020 Արայիկ Գաբաջյան

Published in Ես կամ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։