Items filtered by date: Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2020

«Մինչև հրադադարի հայտարարումը՝ գիշերը, նաև այսօր՝ մինչև կեսօր արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր են տեղի ունեցել»,- օրվա ամփոփիչ ասուլիսում հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունում: Հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Նշված մարտերի ընթացքում հակառակորդը տվել է 200 զոհ, կորցրել երեք ԱԹՍ, չորս ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ: Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն էլ ավելի են սաստկացել, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները: «Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած նրան, որ որոշ տեղերում սադրանքներ իրականացվել են և մեր կողմից պատասխան տրվել է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ որոշ մանրամասներ հայտնելով նաև Հադրութի ուղղությամբ թշնամու ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձից:

 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը»: ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը ասել է, որ կոմիտեն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս է, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ այս իրավիճակից ելք»,- գերմանական ZDF (ՑԵ-ԴԵ-ԷՖ) պարբերականի հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ասել է, որ հայ ժողովուրդը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ և հերթական անգամ կոչ է արել աշխարհին պատշաճ գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, քանի որ էսկալացիան դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Փաշինյանն ընդգծել է նաև, որ կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են դրան: Մինչդեռ, ըստ վարչապետի՝ Ադրբեջանը պատրաստ չէ կոմպրոմիսի:

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկմամբ և կոչ է անում շտապ վերականգնել հրադադարը և վերսկսել բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս հայտարարությունը Բայդենն արել էր նախքան հրադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի, որ հրադադարի գծի երկայնքով ավելի շատ դիտորդներ տեղակայվեն, և կոչ անի Ռուսաստանին դադարեցնել զենք տրամադրելը երկու կողմերին: Դեմոկրատ թեկնածուն պնդում է նաև, որ Թրամփի վարչակազմը պետք է ուժեղացնի իր դիվանագիտական ջանքերը՝ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ, խաղաղ լուծում գտնելու համար, և աջակցի վստահության կառուցման միջոցներ ստեղծելուն:
 
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2020 20:30

Էպիկենտրոն 10.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով արդեն 14 օր է՝ ավելի քան 200 արցախցիներ հյուրընկալվել են «Օլիմպավան»-ում: Ադրբեջանի սկսած պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին,«Օլիմպավան»-ը պատրաստակամություն էր հայտնել տեղ հատկացնել Երևան տեղափոխված մեր հայրենակիցներին: Օլիմպիական ավանի աշխատակիցներին Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է անել ամեն ինչ,որպեսզի մեր հայրենակիցները որևէ բանի կարիք չունենան և զգան իրենց ինչպես տանը: Արցախի մայրաքաղաքից ու տարբեր շրջաններից «Օլիմպավան»-ում ապաստանած կանայք, երեխաներն ու ծերերն ապահովված են նաև բարձրակարգ սննդով:

Արցախում հումանիտար հրադադարի մասին համաձայնությանն անդրադարձել են ինչպես համաշխարհային առաջնորդները, այնպես էլ հայտնի վերլուծաբանները:Ռուսաստանի նախագահը Իրանի իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված Մոսկվայի ջանքերը: Թեհրանը,Փարիզը,Բեռլինը, Թբիլիսին, Աթենքը, Վիեննան ողջունում են հրադադարը: Թուրքիան ասել է, որ կրակի դադարեցումը չի փոխարինի խնդրի վերջնական կարգավորմանը և հայտարարել, որ աջակցելու է միայն Ադրբեջանի համար ընդունելի որոշումները: Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում իր հաղթական նորամուտը նվիրել է հայ զինվորին: Արցախում տիրող իրավիճակը անարձագանք չի մնացել նաև իտալական «Ռոմա»-յի կողմից, որտեղ հանդես է գալիս Հայասատնի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հռոմեական ակումբը Արցախի երեխաների համար Հայաստան է ուղարկվել 117 փաթեթ՝ հագեցած ֆուտբոլային պարագաներով և մարզահագուստով:

 

Անտեսելով այսօր կեսօրից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ,- հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը: Թշնամին կրակի տակ է պահում նաև Հադրութը: Բացի այդ՝ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ:Կա մեկ զոհ,- այս մասին էլ գրառում է արել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։