Items filtered by date: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2019
Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2019 22:17

Էպիկենտրոն 23.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Եվ այսպես, ՀՖՖ նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը : Ֆեդերացիայի արտահերթ ժողովն անցել է լարված մթնոլորտում, փակ-գաղտնի քվեարկությամբ Արմեն Մելիքբեկյանը հաղթել է իր միակ մրցակից, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանին: Մելիքբեկյանը ստացել է 13 ձայն, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի, 3 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր: Պարտված թեկնածուն քննադատել է ընտրության ընթացքն ու դրան նախորդած իրադարձությունները, իսկ գործկոմի նախկին անդամ, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանն ասել է, որ տեղի ունեցածը խայտառակ շոու էր: ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և խոստացել արդարացնել բոլորի սպասելիքները: Այսօր նաև հաստատվել է ֆեդերացիայի գործկոմի նոր կազմը:

2020 թվականի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգն ուժի մեջ կմտնի: Միկրոբիզնես է համարվում մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող տնտեսությունը: ՊԵԿ-ը սահմանել է նաև փոքր տնտեսվարող համարվողների ցանկը: Դրա մեջ մտնում են ընտանեկան ձեռնարկատերերը, կոշկակարները, ժամացույց նորոգողները և այլք: Կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոբիզնեսը,բացի աշխատողների հետ կապված դրամային պարտավորություններից, որևէ այլ վճարումներ չի անելու: Սակայն ուշագրավ է, որ, եթե տնտեսվարողը տարվա ընթացքում 3 անգամ ՀԴՄ-ի խախտում ունենա, ապա կդադարի լինել միկրոբիզնես: Մանրամասները՝ տեսանյութում:

Արհեստագործական ու միջին մասնագիտական կրթությունը խրախուսող նախագիծ են մշակել խորհրդարանի իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Մխիթար Հայրապետյանը, Նաիրա Զոհրաբյանը և Հարություն Բաբայանը օրենսդրական փոփոխություններ են առաջարկում «Կրթության» և «Նախնական մասնագիտական կրթության» մասին օրենքներում: Այսպիսով ՝ պատգամավորներն առաջարկում են, որպեսզի միջին մասնագիտական կրթությունն անվճարից բացի դառնա մրցույթով ու վճարվի, այլ կերպ ասած՝ կառավարությունը վերացնի մասնագիտությունների վրա սահմանափակում դնելու արգելքը: Օրենսդիրը նախագծին դեմ է արտահայտվել: Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, իրենք այդկերպ կարգավորում են աշխատաշուկան՝ պատրաստելով այնպիսի կադրեր, որոնց կարիքը հանրապետությունում կա:

Եկող տարվա համար պետությունը նախատեսում է նորոգել մոտ 502 կմ ճանապարհ: «2020 թվականն այս ուղղությամբ լինելու է հեղափոխական, որովհետև թե՛ ստանդարտացման և թե՛ որակի բարձրացման մեջ մեծ աշխատանքներ ունենք անելու»,- տարեվերջյան ասուլիսում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Սուրեն Պապիկյանը, մասնավորապես, ներկայացրել է այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, նաև տեղեկացրել, որ եկող տարվա համար ևս պետությունը 10 մլրդ դրամ կհատկացնի նախագծի իրականացմանը: Նախարարն անդրադարձել է նաև օպտիմալացման վերաբերյալ քննադատություններին:

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որը նախագահել են Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը: Նիստին ներկա են եղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, 2 երկրների խորհրդարանների ղեկավարները: «Այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են»,- արցախյան հակամարտությանն անդրադառնալով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է 2019 թվականին արձանագրված արդյունքները, նշել, որ հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր և սցենար: «Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետևանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար»,- հայտարարել է վարչապետը:

«Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիան հրապարակել է նոյեմբերին Հայաստանի 10 մարզերում և Երևանի վարչական շրջաններում անցկացված հերթական հարցումների արդյունքները: Հարցված քաղաքացիների 29.9 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ: 29.7 տոկոսը նախընտրում է Ռուսաստանի հետ ինտեգրումը, ԱՄՆ-ի հետ ինտեգրման կողմնակից է 15 տոկոսը: Հարցմանը մասնակցած քաղաքացիներից հետաքրքրվել են նաև գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասին: Նիկոլ Փաշինյանին գիտի հարցվածների 76 տոկոսը, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների 81.3 տոկոսը:

Տարածաշրջանում նմանը չունեցող Օլիմպավանի լողավազանում կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթի այս տարվա ամփոփիչ մրցաշարը: Ստուգատեսին այս անգամ մասնակցել է տարբեր տարիքային խմբի մոտ 300 երեխա: Մրցաշարին հետևել է նաև Գագիկ Ծառուկյանը: Մանրամասները մեր գործընկեր Արամ Մանուկյանի տեսանյութում:

Տարածաշրջանում նմանը չունեցող Օլիմպավանի լողավազանում կայացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթի այս տարվա ամփոփիչ մրցաշարը: Ստուգատեսին այս անգամ մասնակցել է տարբեր տարիքային խմբի մոտ 300 երեխա: Մրցաշարին հետևել է նաև Գագիկ Ծառուկյանը: Մանրամասները մեր գործընկեր Արամ Մանուկյանի տեսանյութում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։