Items filtered by date: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019
Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019 22:16

Էպիկենտրոն 10.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 10.12.2019

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019 19:12

Այսօր Արցախում կրկին եռատոն է

Արցախում նշում են Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը: Եթե Մայիսի 9-ը խորհրդանշում է հայոց զինական ուժի հաղթանակները, հայության ֆիզիկական անվտանգությունն ամրապնդող հաղթանակները, ապա Դեկտեմբերի 10-ը խորհրդանշում է պետականաշինության ճանապարհին Արցախի ձեռքբերումները: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի միջեկեղեցական բարեգործական Կլոր-սեղան հիմնադրամն ամփոփել է 2019թ-ին կատարած աշխատանքը և նախանշել է 2020-ի անելիքները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը հիմնադրամի գործունեությունը համարել է աստվածահաճո և օգտակար մեր ժողովրդի զավակների համար: Տարեկան ամփոփիչ միջոցառմանը զուգահեռ անցկացվել է նաև հիմնադրամի աջակցությամբ պատրաստվող ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացմանն ուղղված 270 մլն դոլար վարկի օգտագործման ժամկետը կերկարացվի: Հայաստանը ստացել է ռուսական կողմի համաձայնությունը. ՀԱԷԿ-ում Ռուսաստանի դեսպանի հետ շրջայցից հետո հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Սուրեն Պապիկյանը նաև հեռակա պատասխանել է նախօրեին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության սադրանքին, թե հայկական ատոմակայանը տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում:

«ՀԴՄ կտրոն չտրամադրելու որևէ դեպք այլևս բարոյական որևէ արդարացում չի ունենալու»,-Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Այն մարդիկ, որոնք ասում են՝ հացի փող ենք աշխատում,պետք է թողարկեն ՀԴՄ կտրոն, որպեսզի դա տեսանելի լինի»,- նշել է վարչապետը, բոլոր տնտեսվարողներին, այդ թվում՝ փոքր ընկերություններին կոչ անելով առանց ՀԴՄ կտրոններ տրամադրելու չաշխատել: «ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ձայների 83 կողմ, 33 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրել են նախագծով ոչ թե իրավական, այլ քաղաքական խնդիր լուծելու համար։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ որևէ իշխանություն մշտական չէ,և եթե դատավորներից որևէ մեկը գայթակղվի այսօր արվող առաջարկից,ապա պետք է հիշի՝ իշխանափոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու է գումարը, այլև ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

Ցույց տալ հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարողություններն ու ներուժը` նպատակ ունենալով հաղթահարել կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ, նաև աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն: «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքներն այսօր ցուցադրվել են միության ցուցասրահում: Մշակութային, նաև սպորտային կյանքին ակտիվ ներգրավված երիտասարդները քաղաքապետարանից շնորհակալագրեր են ստացել:

Մոսկվայում տեղի է ունեցել «Հայ – ռուսական գործարար կապերի ամրապնդումը՝ հայ-ռուսական բարեկամության հիմք» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:Առաջին անգամ հայ ականավոր կին-գործիչ Դիանա Աբգարի անվան պատվո մեդալ է շնորհվել ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանին՝ որպես ամենաարժանի կին-բարերարի: Առաջադրումները ներկայացրել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։